Լրահոս

29.11.2019 13:10


Մարդիկ չեն ուզում ուսուցիչ դառնալ, որովհետև «հարգված մասնագիտություն» չէ

Մարդիկ չեն ուզում ուսուցիչ դառնալ, որովհետև «հարգված մասնագիտություն» չէ

Մարդիկ չեն ուզում ուսուցիչ դառնալ, որովհետև «հարգված մասնագիտություն» չէ

Եթե փոփոխություն ենք ուզում, պետք է ժողովրդի հետ աշխատենք

Կրթության բարեփոխումները պետք է սկսել ուսուցչից և վերաբերմունքից

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթություն. խնդիրներ, հիմնահարցեր» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Կրթական փոփոխություններն արագ չեն լինում: Հանրակրթությունն իներտ կառույց է, որը ներառում է մեծ թվով ուսուցիչների, մասնագետների, կրթության ղեկավարների և երեխաների, ովքեր պատրաստ չեն արագ փոխվելու և արագ փոփոխությունների: Իրենց էլ է ժամանակ պետք՝ ցանկացած նոր իրողության ընտելանալու, որը պետք է անցումներով և զգուշորեն արվի, ոչ թե արագ ու շտապողական, քանի որ վնասվածքներից ու սթրեսից բացի, դա ոչ մի լավ բանի չի բերի: Հանրությունն էլ պետք է պատրաստ լինի, որովհետև կրթության համակարգի զարգացման մակարդակը, միանշանակ, կապված է հանրության ընդհանուր ընկալման հետ, դրանք հնարավոր չէ զատել և մեկը թողնելով` մյուսը զարգացնել: Չի ստացվի: Հանրությունը պետք է կրթությանը համընթաց քայլի, կրթության ընկալման և կրթության հանդեպ վերաբերմունքի զարգացում ապրի: Մի օրինակ բերեմ. Ֆինլանդիան համարվում է լավագույն կրթական երկիրը: Երբ 18-րդ դարում իրենց մոտ տարածվեց բողոքականությունը, եկեղեցական կարգ ընդունվեց, ըստ որի, պսակադրման արարողության ժամանակ, քահանան զույգին Աստվածաշնչից հատված էր մատնանշում, որը նրանք պետք է վարժ և գեղեցիկ ընթերցեին: Բնականաբար, որպեսզի կարողանաս Աստվածաշունչն ընթերցել, պետք է ընդհանրապես կարդալ կարողանաս, որն էլ բերեց նրան, որ Ֆինլանդիայում` 18-րդ դարում, բնակչության 100 տոկոսը կարողանում էր կարդալ, որը զգալիորեն տարբերվում էր այդ տարիներին այլ երկրների մակարդակից, ինչն էլ այդ երկրի այսօրվա կրթական որակի հիմքը դարձավ: Իսկ մեզ մոտ ընկալում կա, որ եթե դիպլոմ ունես, դպրոց ես ավարտել, անգամ եթե ուսուցիչը գնահատական է դրել, որովհետև համոզել ես կամ հարևանդ է, ուրեմն երեխադ գիտելիքներ ունի և հաջողելու է: Այդ ընկալումներով մենք դարձել ենք մի ազգ, որը պաշտում է կրթությունը, բայց դատարկություն է տիրում, ու հանրության մոտ դրա նկատմամբ թյուր ընկալում կա: Սա է պատճառը, որ մարդիկ չեն ուզում ուսուցիչ դառնալ, որովհետև «հարգված մասնագիտություն» չէ, և բովանդակային ընկալումը` ուսուցչի աշխատանքի ծանրության, կարևորության, անձի բացարձակ նվիրաբերության, մեր ժողովրդի մոտ չկա: Եվ, եթե մենք փոփոխություն ենք ուզում, պետք է ժողովրդի հետ աշխատենք, որպեսզի ընկալումները փոխվեն, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ կրթությունը կարևոր է ոչ թե խոսքով, այլ իրապես և ամեն ընտանիք իրապես պետք է զբաղվի երեխայի կրթությամբ: Ֆինլանդիայում, երբ երեխան դպրոցից տուն է վերադառնում, նրա հետ խոսակցության առաջին կես ժամը դպրոցի մասին է, և ծնողներն իսկապես հետաքրքրված են: Իսկ արդյո՞ք հայ ծնողները մտած են երեխայի կյանքի մեջ, արդյո՞ք ծնողները հետաքրքրված են երեխայի դպրոցական կյանքով, արդյո՞ք տեղյակ են, թե ինչ է կատարվում դպրոցում, որպեսզի համամասնակից լինելով` աջակցեն երեխային անցնել դժվար ճանապարհը: Եվ հենց սա լինի, ուսուցիչների աշխատանքի որակն ու ոգևորությունը կփոխվի, երբ ծնողը դպրոց գնա ոչ թե տնօրենի կամ ուսուցչի վրա գոռալու, այլ անկեղծ ոգևորությամբ զբաղվի երեխայի կյանքով ու ապագայով, միայն այդ ժամանակ իրավիճակ կփոխվի: Իսկ ինչ վերաբերում է համակարգին, ապա այն շատ մեծ փոփոխությունների կարիք ունի, բայց ամեն ինչ պետք է սկսվի ուսուցչից և վերաբերմունքից, մնացած փոփոխությունները հաջորդելու են դրան:

78197331_427003331304432_7960152258803400704_n 76921755_955859271443475_7482685245632806912_n 77110894_517807315481555_968285086799626240_n 78270643_2592931404270724_2236610988260458496_n 78545329_820921838327042_9191717316134436864_n 78614860_2463122473931522_6633283436247252992_n 79339919_942715802843908_1661192310987161600_n

«Երեւակ» լրատվավերլուծական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը