Կարծիք

28.11.2019 21:02


Կան խոսակցություններ, որ «Քայլող մարդու» արձանն են ուզում տնկել Երևանում

Կան խոսակցություններ, որ «Քայլող մարդու» արձանն են ուզում տնկել Երևանում

Ես առավել քան համոզված եմ, որ գալիք հերթական իշխանափոխությունից հետո, երբ ամեն ինչ ջրի երես կելնի, կպարզվի, որ այս թավշյա կառավարության կոռումպացվածությունը աննախադեպ չափերի է հասել և, որ նորանկախ Հայաստանի ոչ մի կառավաություն այդ տեսանկյունից սրանց հետ մրցել չի կարող:

Ավտորիտարիզմի այն աստիճանը, որը կա այսօր, երբեք չի եղել Հայաստանում, ու կապ չունի, որ կան հեռուստաալիքներ, որոնք գտնվում են ընդդիմադիրների վերահսկողության տակ, դա, ըստ երևույթին, 2018-ի մայիսին իշխանությունը հանձնելու նախապայմաններից մեկն է եղել, որը սակայն թավիշները կփորձեն արդեն մոտ ապագայում չկատարել, ու կփորձեն դրանք փակել, քանի որ դա ընդհանրապես չի տեղավորվում այն տրամաբանության մեջ, համաձայն որի իրենք գործում են, իսկ իրենց գործողությունների տրամաբանությունը գերավտորիտար-բռնատիրական համակարգ ձևավորելն է, իրենք նույնիսկ սոցցանցերում են աննախադեպ մասշտաբային գործողություններ ծավալում այլակարծությունը խեղդելու համար, նրանք այլ կարծիք ունեցող մարդկանց հայհոյելով, ծաղրելով ու սպառնալով փորձում են լռեցնել․ այսպիսի բան երբեք չէր եղել Հայաստանում:

Ավազակապետությունը ավելի ու ավելի է խորանում, այդպիսի պետություններում սովորաբար բնակչության (փաստացի՝ իրավազուրկ) նկատմամբ կիրառվում է թալան, բիրտ շահագործում ու հալածանքներ, մարդկանց այլասերում ու բարոյազրկում են, տոտալ կերպով քարոզվում է ապազգայնություն, որի նպատակն է ազգի ներսում ստեղծել ինքնության խորը ճգնաժամ. ահա այս գործիքները կիրառելով իրենք մտադիր են տոտալ կերպով վերահսկել ամեն ինչ՝ մարդկանց վերածելով բռնավորների սեփական երկրում:

Արդեն այնքան են չափն անցել, որ ամենահանցագործ բռնատիրական կարգերի ժանրին բնորոշ բաներ են անում՝ տրորելով բանականության ու բարոյականության բոլոր սահմանները, դրանցից մեկը ղեկավարին բացարձակ կուռք դարձնելու զզվելի երևույթն է, օրինակ «Քայլող մարդու» արձանն են ուզում տնկել Երևանում, որով փաստացի Հայաստանը հետ են շպրտում միջնադարյան խավարամտության հորձանուտների մեջ, և որի համար արժանանալու են սերունդների պարսավանքին:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը