Կարծիք

28.11.2019 20:48


Դբա լավը, ժողովո՛ւրդ, դբա լավը

Դբա լավը, ժողովո՛ւրդ, դբա լավը

Դբա լավը, ժողովո՛ւրդ, դբա լավը...

Այոոո՜ոո...
Հետո էլ ասում են` «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել։
Ով էդպես է մտածում` իր կյանքում հաստա՛տ ոչ մի բան չի փոխվելու... դբա լավը։ Դբա վատը մեկին մեկ` կարող է փոխվել։ Ավելին, Նիկոլը ասում է` հավանականությունը, որ կփոխվի` շատ մեծ է։
Մո՞ւթ է, չի՞ երեւում, որ «նոր» Հայաստանում «հին» Հայաստանից համարյա բա՛ն չի մնացել։

Ամենակարեւորը` կաշառք տալու եւ ստանալու կանոններն են փոխվել։ Նույնիսկ անունը. այն, ինչ առաջ համարվում էր կաշառք (կոռուպցիա), հիմա կոչվում է նվիրատվություն (բարեգործություն)։ Ընդ որում`գաղտնի։ Ցանկալի է` անանուն։

Կաշառատվության ձեւն է փոխվել, տեղն է փոխվել։ Առաջ, եթե փողը «չամադաններով տանում էին նախագահական», հիմա մուծվում են հայտնի հիմնադրամներին։ Կամ տալիս (ստանում) են «բնամթերքի», օրինակ, աղբահավաք մեքենաների` Կամազների «տեսքով»։
Բա գիտեք` իզո՞ւր ենք «հեղափոխություն» արել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը