Կարծիք

28.11.2019 20:30


Հարգելի Արսինե Խանջյա՛ն, Ձեզ մի իրավիճակ նկարագրեմ, մտածեք այդ սցենարով ֆիլմ նկարելու մասին

Հարգելի Արսինե Խանջյա՛ն, Ձեզ մի իրավիճակ նկարագրեմ, մտածեք այդ սցենարով ֆիլմ նկարելու մասին

Հարգելի Arsinée Khanjian,
Ձեզ մի իրավիճակ նկարագրեմ, մտածեք այդ սցենարով ֆիլմ նկարելու մասին:

Կար մի քաղաք: Այդտեղ քաղաքային նոր իշխանությունները արտասահմանյան կապիտալով աշխատող մասնավոր ընկերությունից աղբահանության բիզնեսը խլում են ու դնում իրենց ախպերության տակ: Հետո պարզվում է, որ այդ ընկերությունը գործն անում էր շուրջ 1.5 միլոն դոլարով ավելի էժան, քան իրենք են անելու: Ավելին` այդ ընկերությունը պետությանը հարկեր էր վճարում, իրենք` չեն վճարելու: Այնուհետև պարզվում է, որ իրենց տակ քաշած բիզնեսի մի մասը բնակիչների վճարած փողերով է ստեղծված, մյուս մասը` տնտեսվարողներից կամ ռեկետ է արված, կամ էլ` կաշառք է վերցված` իհարկե, նվիրատվության անվան տակ: Նույնիսկ պատվոգրեր ու գովասանագրեր են բաժանված:

Երբ պարզվում են այս մանրամասնությունները, «մենեջմենթի արքան»` այդ քաղաքի քաղաքապետը, իրեն հայելու մեջ չնայելով, որոշում է էշի տեղ դնել քաղաքի բնակիչներին` հայտարարելով, թե X օլիգարխը Կամազ չի «նվիրել» իր լավ ախպերության համար ստեղծված բիզնեսին:

Նաև ի՞նչ է պարզվում. կա մի ընկերություն, որն ապօրինի շինարարություն է սկսել, բայց շուտով շինթույլտվություն է ստանալու, որովհետև ախպերության տակ դրած բիզնեսին 14 հատ կամազ է նվիրել: Բայց քանի որ քաղաքի բնակիչները էշեր չեն, ապա հարցը դրանով չի փակվում: Երբ ախպերությունը որոշում է, որ քաղաքապետն արել է իր գործը և պետք է արձակուրդ գնա, այսինքն` պետք է իջնի ջրի հատակը, մինչև կանցնի վտանգը, իրավիճակը փորձում են փրկել քաղաքապետի մամուլի խոսնակի միջոցով: Սա էլ դնում ու խփում է շեֆի ռեկորդներն ու հայտատարում` այո՛, «X» ՍՊԸ-ն կամազներ նվիրել է, բայց ՍՊԸ-ի փաստացի տնօրենը X օլիգարխը չէ:

Ո՞րն է առաջարկս: Որպես սցենարիստ-ռեժիսոր և ակտիվ հեղափոխական, որ ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության օրերին ժողովրդի վարչապետի և Երևանի այսօրվա քաղաքապետի հետ հրապարակներում միտինգներ եք արել և հըըըպաաարտ ելույթներ ունեցել` ցինիզմի և իրենց ապուշ հալով մարդկանց ապուշի տեղ դնելու մասին պատմությունը վերածեք սցենարի, նկարեք ֆիլմ և ցուցադրեք մեծ էկրաններին, որ Հայաստանում անձամբ Ձեր ջանքերով բերված իշխանությունը նման սխալներ հանկարծ չանի: Որ ֆիլմը նայեն, ամաչեն ու հանկարծ նման զզվելի քայլեր չանեն:

Անհնար է, որ Թոդդ Ֆիլլիփսի «Ջոկեռը» դիտած չլինեք: Հավատացեք, փոքրիկ ջոկեռների մասին ֆիլմի ոչ պակաս սցենար է: Համ էլ շատ լավ առիթ կլինի` ժամանել Հայաստան և մի փոքր վայելել այն երկիրը, որտեղ պետական հեղաշրջման անմիջական մասնակիցն եք եղել: Քայլել Երևանի փողոցներում և Ձեր բերած իշխանության մասին մարդկանց կարծիքը լսել:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը