Մեկնաբանություն

28.11.2019 18:55


Նիկոլենց Մելը և թուրքերի Նաիմը (տեսանյութ)

Նիկոլենց Մելը և թուրքերի Նաիմը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հեղափոխական էնտուզիազմով պաշտպանության տակ առավ ծանրորդուհի Մելինե Դալուզյանին, ով այժմ ծանրորդ Մելն է։

Նիկոլը սկզբում մի քիչ չեմուչում արեց, թե բա մենք սեռափոխության պատմություն ներկայացնող «Մել» ֆիլմի միայն մի մասի համար ենք փող տվել, բայց հետո չդիմացավ առերեսմանը, բացվեց ու սրտաճմլիկ պատմություն ներկայացրեց խորհրդարանի ամբիոնից։

Մարդու իրավունքների պաշտպանությունը լավ բան է, բայց հետաքրքրական է, որ Փաշինյանը, բացի իր նեղ շրջապատից ու սեռական փոքրամասնություններից՝ մեր հանրության այլ շերտերի իրավունքների պաշտպանության համար ընդհանրապես չի մտահոգվում։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։ Հեղափոխության արտաքին փայատերե՞րն են Նիկոլից այդպիսի էնտուզիազմ պահանջում փոքրամասնությունների թեմայով, թե՞ դա նրա անձնական մղումն է։ Դժվար է ասել։ Միգուցե Փարիզի հյուրանոցում հայ մատուցողի հետ շփումից հետո՞ է նա դարձել սեռամարտիկ։ Ո՞վ գիտե։

«Մել» ֆիլմին մեր պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել։

Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում մեկ այլ ֆիլմ է նկարահանվել Թուրքիայում։ Կրկին ծանրորդի մասին։ Խոսքը լեգենդար մարզիկ, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, համաշխարհային ռեկորդների առաջատար, 56 կիլոգրամ քաշային Նաիմ Սուլեյմանօղլուի մասին է։ Ինչ է քարոզում Թուրքիան ու ինչ է քարոզում «թավշյա» Հայաստանը։ Կոնտրաստն աչք է ծակում։

Թուրքական պետությունը ֆինանսավորում է մի ֆիլմ, որտեղ փառաբանում է Նաիմին, ով մինչև Թուրքիայի դրոշի տակ հանդես գալը, Բուլղարիայի հավաքականի կազմում էր, բայց որոշում է գնալ հայրենիք։ Թուրքերը բուլղարացիներին հսկայական գումար էին տվել, որպեսզի նրանք դեմ չլինեին Նաիմի՝ Թուրքիայի հավաքականում հանդես գալու ցանկությանը։

Նաիմը մարզական փառք է բերել Թուրքիային, իսկ ծանրորդ–ծանրորդուհի Մել–Մելինեի դոպինգային սկանդալի պատճառով մեր հավաքականը տուժել է ու շատ փոքր կազմ կարող է ներկայացնել 2020–ին կայանալիք օլիմպիական խաղերին։

Թուրքերը քարոզում են Նաիմի կերպարը՝ որպես հայրենադարձ հերոսի, իսկ Փաշինյանը ֆինանսավորել է Հայաստանը լքածի մասին պատմող ֆիլմը։

Ի դեպ, աշխարհահռչակ թուրք մարզիկը գրեթե չի զիջել առաջին տեղը։ Նրան կարողացել է հաղթել մեր Օգսեն Միրզոյանը՝ 1983–ին։ Այն ժամանակ ԽՍՀՄ հավաքականի կազմում ընդգրկված Օգսենը երկամարտում 2,5 կիլոգրամով ավելի քաշ բարձրացրեց՝ դառնալով աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր։ Նրա արդյունքը՝ 292,5 կիլոգրամ էր։

Օգսեն Միրզոյանը կենդանի լեգենդ է։ Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հազիվ թե նրա մասին ֆիլմ նկարի ու նրա կերպարով սերունդներ, մարզիկներ դաստիարակի։ «Թավշյա» տղաների ու աղջիկների սիրապոպոզը բռնում է միայն մելերի, կարաբինաների ու լիլիթների վրա։ Չէ՞ որ հեղափոխությունը գունավոր էր։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը