Քաղաքական

28.11.2019 17:58

Չեմ կարող ասել, թե ինչու է քաղաքապետը մեկնել արձակուրդ, բայց կարող եմ ասել, որ մեկնելու պատճառը ոչ առողջական է, ոչ էլ քաղաքական. խոսնակ

Չեմ կարող ասել, թե ինչու է քաղաքապետը մեկնել արձակուրդ, բայց կարող եմ ասել, որ մեկնելու պատճառը ոչ առողջական է, ոչ էլ քաղաքական. խոսնակ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկու օրով չվճարվող արձակուրդ է վերցրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով փաստին, որ Հայկ Մարությանն այս տարի արդեն երկրորդ անգամ է արձակուրդ մեկնում:

«Չեմ կարող ասել, թե ինչու է մեկնել արձակուրդ, բայց կարող եմ ասել, թե որ պատճառները չեն մտնում արձակուրդ մեկնելու մեջ: Ո՛չ առողջական խնդիրների պատճառով է Հայկ Մարությանը վերցրել արձակուրդ, ո՛չ քաղաքական խնդիրների պատճառով է Հայկ Մարությանը վերցրել արձակուրդ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նախորդ արձակուրդից Հայկ Մարությանը բավականին լարված է վերադարձել և նույնիսկ խոսվում էր հնարավոր հրաժարականի մասին, Հակոբ Կարապետյանը նշեց. «Քաղաքապետ Հայկ Մարությանը արձակուրդից վերադարձել է բավական առույգ, բարձր տրամադրությամբ կարծեմ հաղորդագրություն տարածել էինք, որ հանգստին զուգահեռ հասցրել է մի շարք եվրոպական քաղաքներում շրջել և տեսնել այնտեղի կառավարման փորձ»:

Նա նշեց, որ քաղաքապետի հրաժարականի մասին այս տարվա ընթացքում խոսակցություններ եղել են, որոնք հիմք չունեին: «Բայց աշխատանքը բավական նյարդային աշխատանք է, ձանձրանալու առիթ չկա»,-հավելեց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։