Քաղաքական

28.11.2019 17:39

Ռուսաստանը ողջունում Է ԼՂ-ի շուրջ իրադրության ապաԷսկալացմանն ուղղված ակցիաները. Զախարովա

Ռուսաստանը ողջունում Է ԼՂ-ի շուրջ իրադրության ապաԷսկալացմանն ուղղված ակցիաները. Զախարովա

Ռուսաստանը ողջունում Է Ադրբեջանի եւ Հայաստանի լրագրողների փոխադարձ ուղեւորությունները, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման շրջանակում բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն միտված հումանիտար մյուս ակցիաները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան:

Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ռուսաստանցի իրենց պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ 2019 թվականի ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպմանը համաձայնել են քաղաքական աշխատանք սկսել մի շարք հումանիտար հարցերի շուրջ, ներառյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադարձ ուղեւորությունները:

«Այդ այցերը կայացել են նոյեմբերի 17-ի եւ 21-ի միջեւ ընկած ժամանակաշրջանում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոորդինացնող դերակատարությամբ,-նշել Է նա,-Դրանց լրագրողներ են մասնակցել Ադրբեջանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: Մենք այդ համատեղ միջոցառումը դիտում ենք որպես հայերի եւ ադրբեջանցիների միջեւ շփումների հաստատմանը նպաստելու կողմերի մտադրությունների դրսեւորում: Գտնում ենք, որ այդօրինակ հումանիտար ակցիաները, որոնք միտված են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, հարկավոր Է շարունակել, եւ մենք, անտարակույս, կպաշտպանենք դրանք»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «կշարունակի կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման գործում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։