Կարծիք

28.11.2019 16:04


Հայկ Մարությանը չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը, ապացուցել է իր անկարողությունը և պետք է հեռանա

Հայկ Մարությանը չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը, ապացուցել է իր անկարողությունը և պետք է հեռանա

Կրկնում եմ այն, ինչ ասել եմ մի քանի ամիս առաջ. Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա և պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ` հետևյալ երեք առանցքային հանգամանքներով պայմանավորված.

1. Քաղաքական իրավիճակի փոփոխություն. Հայկ Մարությանը, ակնհայտորեն, այլևս չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը:

2. Հայկ Մարությանը կատարելապես ձախողել է իր նախընտրական խոստումները և ապացուցել իր լիակատար անկարողությունը, իբրև քաղաքագլուխ:

3. Ներքաղաքական կյանքը, ցավոք, ընթանում է հետագա ապակայունացման ուղիով, իսկ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են ներքաղաքական կյանքը զերծ պահել հետագա հավանական ապակայունացումից:

Հ.Գ. Ճիշտ կլինի դա անել հիմա` մինչև ամանոր:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը