Մեր մի պլանքաշ պաշտոնյա ռեստորաններից մեկում ամենաթանկ ճաշացանկն է պատվիրել ու պետության հաշվին 1,5-2 միլիոն հաշիվ փակել
Պլանքաշ երիցուկի մեղրը
Հայտնի իրադարձություններից հետո ինձ տարատեսակ չգաղտնազերծված տեղեկություններ են հասնում ու դրանցից մեկով ուզում եմ կիսվել: Ուրեմն ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ մի պլանքաշ պաշտոնյա, սեպտեմբեր ամսին (կոնկրետ օրը դեռ ճշտում եմ) իր գլխավորած պատվիրակության հետ գտնվելով մեկ այլ «պետության» տարածքում՝ իրեն դրսևորել է գյոռմամիշագույնս: Ըստ իմ աղբյուրի` պլանքաշ այդ պաշտոնյան ռեստորանի մենյուից այնպիսի ճաշացանկ է պատվիրել, որն անգամ օտարերկրյա հյուրերն այդ չճանաչված երկրի ռեստորանում չեն պատվիրել երբեք: Ասենք, օրինակ, պատվիրված ցանկի մեջ իր ուրույն տեղն է ունեցել երիցուկի մեղրը:
Վերջում, ըստ իմ աղբյուրի, պլանքաշ այդ պաշտոնյան հաշիվն ուզելուց այնպիսի անակնկալի է եկել, որ ստիպված փորձել է խուսափել հաշիվը փակելուց, և քանի որ նա իր էությամբ շուստրի գեղցի է, զանգահարել է տվյալ երկրի իր պաշտոնակցին և բողոքել հաշվի չափազանց մեծ լինելուց: Հաշիվն, ըստ իմ աղբյուրի, կազմել է 1.5-2 միլիոն դրամ: Ըստ իմ աղբյուրի` պլանքաշ այդ պաշտոնյայի պաշտոնակիցը փորձել է ռեստորանից ճշտել այդքան մեծ հաշվի պատճառները և նրան հայտնել են, որ իր հյուրերը գյոռմամիշավարի պատվիրել են ամենա-ամենա-ամենա թանկ ճաշացանկը: Մեր պաշտոնյան իր պաշտոնակցից մերժում ստանալով ստիպված է եղել պետական միջոցներով վճարել գերթանկարժեք ընթրիքի համար:
Հ.Գ. Սույն տեղեկատվությունը ճշտման փուլում է և վերջնական ճշտելուց հետո անուններով կներկայացնեմ գրառման հերոսներին: Ճշտվում է նաև տվյալ պաշտոնյայի պլանքաշ լինելը, քանի որ վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են հայտնվել, ովքեր պնդում են, որ տվյալ անձի հետ «ուռել» են և անգամ նկարներ ունեն:
Հ.Գ.2 Գյոռմամիշ և մորթապաշտ պաշտոնյաների «որս»-ի սեզոնը հայտարարում եմ բացված ու խոստանում եմ, որ նրանք օր ու արև չեն տեսնելու ժողովրդին նենգաբար ստելու և գառան դիմակի տակ թաքնվելու համար:
Մեր մի պլանքաշ պաշտոնյա ռեստորաններից մեկում ամենաթանկ ճաշացանկն է պատվիրել ու պետության հաշվին 1,5-2 միլիոն հաշիվ փակել
Հ.Գ.2 Գյոռմամիշ և մորթապաշտ պաշտոնյաների «որս»-ի սեզոնը հայտարարում եմ բացված ու խոստանում եմ, որ նրանք օր ու արև չեն տեսնելու ժողովրդին նենգաբար ստելու և գառան դիմակի տակ թաքնվելու համար: