Կարծիք

28.11.2019 11:46


Լավա չի հրամայել ասֆալտին փռել Սենատի նախագահին

Լավա չի հրամայել ասֆալտին փռել Սենատի նախագահին

Նիկոլ Փաշինյանի Իտալիա շրջագայությունը ոչ միայն օգտակար ու անհրաժեշտ չէր Հայաստանի համար, այլ նաև վնաս էր։

Հասել ենք մի կետի, որ հյուրընկալած կողմը Նիկոլ Փաշինյանին քաղաքակրթության կոչ է անում։
Հաստատ չեմ անհանգստանում վերջինիս իմիջի, կրթվածության մակարդակի և մնացած անհրաժեշտ, բայց բացակայող մարդկային, էլ չեմ ասում քաղաքակրթության էլեմենտների մասին։
Միայն ափսոսում եմ, որ իտալական մամուլը ՀՀ վարչապետին է քաղաքավարության կոչ անում։

Չգիտեմ՝ ինչպես անել, որ միջազգային հանրությունը հասկանա, որ ՀՀ-ն վարչապետ չունի։ Ուղղակի իշխանության բռնազավթման ու Սահմանադրության կոպիտ ու բազմակի խախտումների հետևանքով ունենք վարչապետի աթոռին նստած մեկին, ով մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող իր մեջ կրել հայ ժողովրդի քաղաքակրթական իրական որակները։

Լա Սկալայից էլ վստահ եմ միայն նկարները մնացին։ Խիստ կասկածում եմ, որ այդ մշակութային օջախը հետք թողած լինի Նիկոլ Փաշինյանի կրթական ցենզի վրա։

Հ. Գ. Լավա չի հրամայել ասֆալտին փռել Սենատի նախագահին։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը