Քաղաքական

28.11.2019 11:25

Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարի վարքը ապշեցրել է իտալացի պաշտոնյային. Secoloditalia (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարի վարքը ապշեցրել է իտալացի պաշտոնյային. Secoloditalia (տեսանյութ)

Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակներում Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատի հետ հանդիպմանը։ Հեղինակը նշում է, որ Հայաստանի վարչապետը վիրավորում է իրենց:

Պարբերականը նշում է, որ այն պահից, երբ կարմիրներն ու դեղիններն են կառավարությունում, Իտալիայի հետ արտերկրում այլևս հաշվի չեն նստում։

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է 2018 թվականից, երբ Հայաստանում հաղթեց գրիլլոյականների նման մի շարժում (ընդդեմ կոռուպցիայի և եվրոպամետ շարժում): Բայց երևում է, որ քաղաքավարության կանոնները դեռ չեն յուրացրել: Գոնե դատելով Սենատում տեղի ունեցածից: Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատին, իրոք, ընդունել էր բարձրաստիճան հյուրին: Բայց վերջինս հինգ րոպե ուշացել էր: Աներևակայելի հայը, ցուցադրաբար, մոտեցել էր սպասասրահի հայելուն և նրա առջև մազերն էր ուղղում: Շարունակելով դա անել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան նախազգուշացնում են, որ նախագահը ժամանել է: Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում: ՀՀ վարչապետը Կազելատիի ձեռքը չսեղմելով նրանից առաջ է ընկնում՝ թողնելով նրան ապշահար վիճակում»,–գրում է պարբերականը։

Իտալական պարբերականը նշում է, որ ողջ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նյարդայնորեն հետևում էր ժամացույցին: Ապա, պարբերականը նշում է, որ Փաշինյանի պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հոդված է գրել այս դեպքի վերաբերյալ, որը ստորագրվել է կեղծանունով:

«Հայաստանյան ռեժիմին պատկանող թերթը, փաստորեն, իր վարչապետին բնորոշում է որպես «պարտաճանաչ» մարդ, ով տրամաբանորեն վրդովված էր թեթևակի ուշացումից: Թերթը պատմում է հայելու դրվագը և նույնիսկ գրում ավելին՝ որոշակի չարախնդությամբ. «Նա շարունակեց դա անել նույնիսկ այն ժամանակ, երբ Կազելատին արդեն ժամանել էր և սպասում էր իրեն: Արարողակարգի աշխատակիցը հուսահատորեն փորձում էր նախազգուշացնել նրան Կազելատիի ժամանման մասին»: Եվ նա եզրափակում է ակնհայտ կեղծավոր կերպով. «Դա, իհարկե, չի ազդել պաշտոնական հանդիպման համար պատրաստված ասելիքի վրա...»: Որը ճիշտ չէ, ինչպես երևում է տեսանյութից: Հաջորդող նախադասություններում մեծարվում է ՀՀ վարչապետը: Ասվում է նույնիսկ, որ մեր վարչապետի անունը Ջուզեպպե Կոնտի է: Այս ո՞վ է խորհուրդ տվել այս լրագրողին վարչապետի թերթում»,–ասվում է հոդվածում:

Պարբերականը հոդվածին կցել է այդ հանդիպման մասին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։