Քաղաքական

28.11.2019 10:45

Էս տարիքում, իմ անցած ճանապարհով ինձ կարելի՞ է նման բան ասել, թե արի՝ ցուցմունք տուր, ես ցուցմունք տվող չեմ. Ալիկ Սարգսյան. «Հրապարակ»

Էս տարիքում, իմ անցած ճանապարհով ինձ կարելի՞ է նման բան ասել, թե արի՝ ցուցմունք տուր, ես ցուցմունք տվող չեմ. Ալիկ Սարգսյան. «Հրապարակ»

«Նախկին ոստիկանապետ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ալիկ Սարգսյանին հարցրինք՝ իրավապահները Ձեզ առաջարկե՞լ են ցուցմունք տալ Քոչարյանի կամ որևէ այլ անձի դեմ՝ դրա դիմաց խոստանալով չհետապնդել։

«Չէ, նման բան չի եղել, դա իմ համար էլ վիրավորական կլիներ․ էս տարիքում, իմ անցած ճանապարհով ինձ կարելի՞ է նման բան ասել, թե արի՝ ցուցմունք տուր։ Դա ճիշտ չի լինի, որ ինձ նման բան առաջարկեն, ես շատ բացասական կվերաբերվեմ, շա՜տ»,- ասաց նա։

Բայց, ըստ որոշ տեղեկությունների, շատերին են առաջարկել։ Սարգսյանն ասաց․ «Ես ցուցմունք տվող չեմ, դա բացառված բան է։ Իսկ ովքեր որ տվել են, Աստված իրենց հետ, իրենք էլ թող իրենց արածի համար պատասխան տան»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։