Կարծիք

27.11.2019 22:05


Կօգնե՞ք, հասկանալ, թե ինչի արդյունք է սա

Կօգնե՞ք, հասկանալ, թե ինչի արդյունք է սա

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների պաշտոնական վիճակագրությունը հետաքրքիր ու տարօրինակ փաստեր է արձանագրել։

Գործարքների նախկին ամենամեծ քանակը կատարվել է 2014թ․-ին՝ մոտ 52․3 հազար։ Հետո թվերն ավելի փոքր են։ Իսկ 2018-ը ռեկորդային է՝ մոտ 63 հազար գործարք։ Ընդ որում ռեկորդ գրանցվել է անշարժ գույքի համարյա բոլոր տեսակների գծով՝ թե՛ հասարակական նշանակության օբյեկտների, թե՛ գյուղատնտեսական նշանակության հողերի, թե՛ բնակարանների, թե՛ առանձնատների, թե՛ ավտոտնակների։

Կօգնե՞ք, հասկանալ, թե ինչի արդյունք է սա։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը