Կարծիք

27.11.2019 21:50


Քաղաքական պայքարում զոհվածների դերն ավելի բարձր գնահատելը, քան Հայրենիքի համար զոհվածներինը՝ անբարոյականություն պետք է համարել

Քաղաքական պայքարում զոհվածների դերն ավելի բարձր գնահատելը, քան Հայրենիքի համար զոհվածներինը՝ անբարոյականություն պետք է համարել

Սևազգեստ մայրեր և այրինե՛ր,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ կառավարությունում մեր քննարկումների արդյունքում վերջնական ոչ մի պատասխան կամ արդյունք չունենք։

Մենք՝ զոհվածի մայրերս և այրիներս պահանջում ենք վարչապետից.

Մենք հայրենիքին տվել ենք ամենաթանկը՝ մեր երեխաներին և ամուսիններին։ Նրանք զոհվել են հանուն ներկա սերունդների և մեր պետության՝ պատմականորեն իմաստավորելով այդ գինը: Ինչ վերաբերվում է քաղաքական պայքարում զոհվածներին, ապա դա նույնպես մեծ ողբերգություն է, սակայն նրանց դերն ավելի բարձր գնահատելը, քան Հայրենիքի համար զոհվածներինը՝ անբարոյականություն պետք է համարել:

Մենք պահանջում ենք իշխանություններից մարտի 1-ի զոհերի և վիրավորների (ծանր և թեթև) հարազատներին օգնության մոդելն անմիջապես տարածել նաև Հայրենիքի համար զոհվածների և վիրավորների (ծանր ու թեթև) հարազատների վրա: Կոչ ենք անում մեր արդար պահանջին միանալ բոլոր նրանց, ում համար թանկ է Արցախյան հաղթանակը, հայրենիքի անվտանգության ապահովումը և մեր որդիների թափած արյունը։

Այն չափորոշիչները, որը կիրառվեցին 2008 թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ զոհվածների նկատմամբ, նույն չափորոշիչը կիրառվի նաև զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ և ապահովվի 30 մլն դրամ։

Ուստի կոչ ենք անում մեր արդար պահանջին միանալ բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատում են և արժեվորում Արցախյան պատերազմը, հաղթանակի արժեքը և Սևազգեստ մայրերին։

Տեղեկացնում եմ Ձեզ, որ մենք պայքարում ենք բոլոր զոհվածներին աջակցելու համար և ոչ մի ստվերային պայմանավորվածություններ չկան և չեն կարող լինել։

Ուստի տեսնելով, որ կառավարության կողմից արհեստականորեն ձգձվում է և չեն փորձում հարցին լուծում տալ, որոշել ենք նոյեմբերի 28-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 10:00-ն շարունակել մեր պայքարը Կառավարության շենքի դիմաց:

Սաթիկ Խլղաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը