Կարծիք

18.02.2011 20:08


Քաղաքացին անըդհատ դժգոհում է` քաղելով իր իսկ արածի դառը պտուղները

Քաղաքացին  անըդհատ դժգոհում է` քաղելով իր իսկ արածի դառը պտուղները

Կանգնած ենք նոր ընտրությունների նախաշեմին և կրկին նույն հարցի առջև ենք` ընտրությունները ի վիճակի են ինչ-որ բան փոխել, թե մեզնից կախված չէ և ամեն ինչ կանխորոշված է :

Սակայն, այնուամենայնիվ ընտրությունները միջոց են թե' իշխանությունը պահելու թե' փոխելու համար, պարզապես խնդիրն այն է, թե ով է ավելի լավ տիրապետում այդ հնարավորությանը և օգտվում  դրանից` իշխանություն պահողները թե փոխողները:

Իշխանությունը պահողների կողմից, այս միջոցը մշտապես կարևորվելով, արվել է ամեն ինչ, որպեսզի նախորդ գրեթե բոլոր ընտրություններում   կատարելագործվեն իշխանության վերարտադրման մեխանիզմները և շեշտակիորեն նվազեցվեն իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունները:

Հրատապ անհրաժեշտություն է կասեցնել այս ընթացքը  և շրջադարձ կատարել` արմատախիլ անելով իշխանության վերարտադրման համակարգը և ձևավորել իշխանափոխության հնարավորությունն ապահովող ընտրական համակարգ:

Դա հաջողելու բանալին ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ ժողովդի ինքնակազմակերպումն է: Հենց դրան է կոչված ծառայելու այնպիսի շարժման առաջացումը, երբ ամեն քաղաքացի իր գործը կհամարի դառնալ լիրիրավ մասնակիցը ինքնակազմակերպման այս գործընթացի, փոխանակ հանդես գալու իշխանության վերարտադրումը սպասարկողի կամ մի կողմ քաշված դիտորդի դերերում:

Այսպիսի շարժման առաջացման և ծավալման համար գլխավոր արգելքը տարիների ընթացքում հասարակական գիտակցության մեջ ընտրությունների հանդեպ ձևավորած  կարծրատիպերն են, որոնց հետևանքով մարդիկ չեն հավատում ընդհանրապես ընտրություններին: Բայց ինչպես հայտնի է հավատն առանց գործի միշտ էլ մնում է մեռած:

Շարժումը հենց այն գործը պետք է լինի, որ վերականգնի ժողովրդի հավատը իր ուժերի նկատմամբ` համախմբելով հասարակությանը կարևորագույն մի գաղափարի շուրջ` տիրել իշխանությանը տեր կանգնելով յուրաքանչյուրի ընտրական իրավունքին:

Իրողություն է նաև այն որ` ով տիրում է իշխանությանը նրան էլ այն պատկանելու է, նրան էլ այն ծառայելու է: Ուստի իշխանության պտք է գա ոչ թե մի խումբ, որ սպասարկի այդ խմբի շահերը, այլ հենց ժողովուրդը:

Ոչ մի խումբ կամ վարչախումբ ինքնին շահագռգված չէ հաստատել ժողովրդի իշխանություն, այլ ձգտում է հաստատել կամ պահել իրենը: Դա պետք է կատարի ժողովուրդը,  ինքնակազմակերման և համապատասխան ներուժի ամբողջացման միջոցով` այն համոզումով, որ յուրաքանչյուրի գիտակցված քվեն է հենց այդ ուժի կուտակման աղբյուրը:

Այս պարզ իմաստն է պարունակում <Քվեն ուժ է> շարժման կարգախոսը և նույնքան հստակ է շարժման նպատակը` <Ընտրական իրավունքի իրացման

Այս խորագրի վերջին նյութերը