Կարծիք

27.11.2019 21:07


Բուն խնդիրն Արցախը չէ, այլ Սյունիքն է, ինչի մասին Հեյդարիչը բաց ասում է

Բուն խնդիրն Արցախը չէ, այլ Սյունիքն է, ինչի մասին Հեյդարիչը բաց ասում է

Ալիևը լավ է հասկանում խորհրդանիշների նշանակությունը։ Առհասարակ պետություններն ու ազգերը խորհրդանիշների միջոցով են կառուցում, իսկ քաղաքականությունը հաճախ խորհրդանիշների շուրջ պայքարի տեսք է ստանում։

Նժդեհը Սյունիքի խորհրդանիշն է ու Արցախի կոնֆլիկտի հանգուցալուծումը կապ չունի նրա հետ։

Բայց բուն խնդիրն Արցախը չէ, այլ Սյունիքն է, ինչի մասին Հեյդարիչը բաց ասում է։ Թյուրքական աշխարհի ստեղծումն է նպատակը, ինչին հենց Սյունիքն է խանգարում, իսկ Սյունիքի բանալին Արցախում է։

Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջն իրականում Սյունիքի պահանջ է՝ խորհրդանշական կերպով։

Անկեղծության պահը սկսվել է։

Ժողովուրդների բարեկամությունը լավ բան է, լրագրողների փախանակումն էլ երկխոսության սկիզբը կարող է լինել, մնում է հասկանալ, թե այդ երկխոսությունն ինչի շուրջ է։

Կներեք քաղաքականապես ոչ կոռեկտ, հետամնաց, հակահեղափոխական մտքերի համար։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը