Կարծիք

27.11.2019 16:43


Ոչ մի օր՝ առանց ստի․ Փաշինյանի նոր կեղծիքը

Ոչ մի օր՝ առանց ստի․ Փաշինյանի նոր կեղծիքը

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ին և գրել, որ “Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով”:

Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս ինչի՞ վրա իր հույսը դնում Նիկոլը, բայց տխրեցնեմ իրեն. նման զեկույցները բնօրինակով և ամբողջությամբ կարդացող մարդիկ դեռ կան Հայաստանում:

Եվ ուրեմն, իրականում մեր երկրի դիրքերը իրոք բարելավվել են, սակայն ոչ թե 27 կետով, ինչպես գրել է Փաշինյանը, այլ 7: Նախորդ տարվա նմանատիպ հետազոտության մեջ Հայաստանը գրավում էր 68-րդ տեղը:

Թողնում եմ մի կողմ իր գրառման այլ սխալները, օրինակ՝ “Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով”, իսկ իրականում վարկանիշը կազմվում է 12 չափանիշների հիման վրա:

Հ.Գ. Փորձեմ չբացառել նաև, որ նման ապատեղեկատվություն իրեն տրվել է կառավարության աշխատակազմից: Այդ դեպքում պետք է պատժի ենթարկել խոտան տեղեկանքներ պատրաստող պաշտոնյաներին:

Нет описания фото.
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը