Կարծիք

27.11.2019 16:20


Այս իշխանություններն ամեն ինչ սովորել են թաքուն անել, ֆռռցնել, աչքերիդ մեջ նայելով՝ ստել

Այս իշխանություններն ամեն ինչ սովորել են թաքուն անել, ֆռռցնել, աչքերիդ մեջ նայելով՝ ստել

«Այնքա՜ն բան են մեզ նվիրում, անկեղծ եմ ասում՝ ես չեմ հիշում այդ կազմակերպությունների և անհատների անունները, որովհետև ինձ համար այս առումով կարևոր և ոչ կարևոր չկա: Ինձ համար բոլորը կարևոր են»,-հայտարարել է Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած Հայկ Մարությանը՝ անդրառանալով Սամվել Ալեքսանյանի կողմից Երևանին «ԿամԱԶ»-ներ նվիրելու թեմային:

Իսկ ինչ պետք է ասե՞ր... Իհա՛րկե ոչ...
Այս իշխանություններն ամեն ինչ սովորել են թաքուն անել, գաղտնի, ֆռռցնել, աչքերիդ մեջ նայելով՝ ստել, իրականությունն այլ կերպ ներկայացնել...

Ի՞նչ ասի, որ լավ լինի... Ասում է, որ կարևոր չէ՝ ով է նվիրել, քանի հատ է նվիրել, ինչպես է նվիրել... Այնքա՜ն բան են մեզ նվիրում...

Փաստորեն, իրենց համար մեկ է՝ թեկուզ գողանաս, սակայն նվիրելով ազնվանում ես...
Ու այդպես էլ երբեմնի օլիգարխները դարձել են ու դառնում են «ազնիվ գործարարներ»...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը