Կարծիք

27.11.2019 18:11


Ինչ-որ մեկը 960 մլն դրամի կամ 2 միլիոն դոլարի գրեֆ է արել Կարգին Հայկոյին և ցանկացել է գաղտնի մնալ

Ինչ-որ մեկը 960 մլն դրամի կամ 2 միլիոն դոլարի գրեֆ է արել Կարգին Հայկոյին և ցանկացել է գաղտնի մնալ

Եկեք հաշվենք, հարգելի սիրելիներ,
Ուրեմն, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ աղբատար յուրաքանչյուր բեռնատարն արժի 48 միլիոն դրամ, որը համարժեք է 100 հազար ԱՄՆ դոլարի:

Էսօր դարձյալ լրատվամիջոցների շնորհիվ պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանը թաքցրել է, որ 20 բեռնատար «նվեր է ստացել», ըստ ավագանու անդամների՝ հայտնի օլիգարխ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «արնախում ռեժիմի» տասոֆշիկ, մարտի 1-ի հանցակից Լֆիկ Սամոյից:

Բայց դառնանք թեմային. թեև Կարգին Հայկոն ու իր դեբիլների կամանդն ասում են, թե նվիրատուն Լֆիկը չի, չեն հերքում 20 բեռնատար գրեֆ ստանալու փաստը:
Այսինքն ինչ-որ մեկը 960 մլն դրամի կամ 2 միլիոն դոլարի գրեֆ է արել Կարգին Հայկոյին և ցանկացել է գաղտնի մնալ: Մնում է պարզել՝ ինչի դիմաց: Էդ էլ հետաքննությունը կպարզի:

Զավեշտն էն է, որ կլոուն քաղաքապետը պնդում է, թե «չի հիշում»՝ ով է նվիրատուն, և անցել է 2 սուտկա ու տենց էլ չեն հրապարակել «շռայլ նվիրատուի» անունը, ըսկի անունն էլ «չեն հիշում»:

Ու սա էն ֆոնին, որ սրանք միտումնավոր սնանկացրին «Սանիթեկ»-ին, իրանց բացած հիմնարկի բյուջեն ավելացրել են 600 միլիոնով ու ի տարբերություն «Սանիթեկ»-ի՝ ազատել են հարկերից: Չհաշված էն, որ 1.7 միլիարդ, այդ թվում՝ մանկապարտեզների ֆոնդից վատնել են զիբիլ հավաքելու վրա:

Պատասխանատու ձևով ասում եմ՝ Կարգին Հայկոն նստելու է ու շատ երկար է նստելու: Ի տարբերություն Հայկոյի՝ Մնացականյան Վիծյան ջոկեց գլխի գալիքը ու թռավ: Իսկ այ Հայկոն չի պլստալու:

Կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի՞ չի։
#Երևանի_պատմության_վատագույն_քաղաքապետը

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը