Կարծիք

27.11.2019 17:07


Առաջին հայացքից թվում է, թե հերքվելու է ադրբեջանցի լրագրողներին ԱԻՆ տանելու փաստը, բայց պարզվում է՝ չէ

Առաջին հայացքից թվում է, թե հերքվելու է ադրբեջանցի լրագրողներին ԱԻՆ տանելու փաստը, բայց պարզվում է՝ չէ

Կարդում եմ. «Հերքում. «Փաստ» օրաթերթի՝ «Ադրբեջանցի լրագրողների «էքսկուրսիան» ԱԻՆ-ում» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ»։

Առաջին հայացքից թվում է, թե հերքվելու է ադրբեջանցի լրագրողներին ԱԻՆ տանելու փաստը, բայց պարզվում է՝ չէ, ԱԻՆ գնացել են, եղել են ԱԻՆ-ի փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, մտել են 911 ծառայության դահլիճ։

Իսկ այ պահեստային կառավարման կետ (որը գտնվում է այլ տարածքում) չեն մտել։

Իրականում նույն Ադրբեջանի ԱԻՆ-ի թեկուզ փրկարարական ծառայության կառավարման կետ մտնելը էլի հետաքրքիր կլիներ։ Օրինակ՝ հասկանալու համար, թե միաժամանակ քանի կանչ կարող են ընդունել, քանի օպերատոր կա նստած և այլն, և այլն։

Չեմ հասկանում, լուրջ, «կամուրջների կառուցման» համար ինչո՞ւ է պետք ադրբեջանցի լրագրողներին ԱԻՆ տանել։

Հ.Գ. Ադրբեջանցի այդ լրագրողների հետ այս օրերին ուրիշ տեղ եմ հանդիպել, բավականին փակ էին, երևելի օգտակար ինչ-որ բան այդ շփումից չքաղեցի։ Այլ երկրներում ավելի բաց են, նամանավանդ երբ մենակով են ու կողքներն ուրիշ ադրբեջանցիներ չկան, ավելի ազատ են իրենց պահում։ Էլ չասեմ, երբ մի քանի բաժակ խմում են։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը