Կարծիք

27.11.2019 15:31


«Մի հատ էս սպայի կողքն էլ նկարեք, բայց սպասեք շարֆիկս ուղղեմ, նոր»

«Մի հատ էս սպայի կողքն էլ նկարեք, բայց սպասեք շարֆիկս ուղղեմ, նոր»

Աննա Հակոբյանը գնացել է դիրքեր։ Էքսկուրսիա։ Տենց կայֆ ա, էլի... Լուսանկարիչով, օպերատորով, թիկնապահներով։ «Էսա հրակնատի մոտ կանգնեմ, ինձ մի հատ բինոկլով նկարի», «Մի հատ էս սպայի կողքն էլ նկարեք, բայց սպասեք շարֆիկս ուղղեմ, նոր»։

Դե հա, պիտի, չէ՞, լրահոսն իրենցով լցնեն։

Ու մեկը չի հարցնում. ինչո՞ւ։ Ի՞նչ անելիք ունի Աննա Հակոբյանը դիրքերում։ Ի՞նչ կարևոր անելիք էր, որ անպայման պիտի մեկ օպերատոր, մեկ լուսանկարիչ էլ հետը գնային։ Չեմ զարմանա, եթե պարզվի՝ վիզաժիստին ու վարսավիրին էլ է հետը տարել։

Բացի յուր պայծառափայլ պիառից ո՞րն էր իմաստն այդ այցի։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը