Երբ պետության ղեկավարը դիլետանտ ու պոպուլիստ է, իսկ նրա կինը՝ դուրսպրծուկ և չտես
Խորհրդարանական կառավարման համակարգը առաջին տիկնոջ կարգավիճակ չի նախատեսել, բայց նա առաջին տիկին ինքնահռչակվեց խորհրդարանական պետության մեջ ու անցավ գործի։
Նա միանգամից «մեյդան» դուրս եկավ ու քանի որ հումանիտար կրթություն էր ստացել, ուստի լեզվանի էր ու մեջընկած։ Աղքատությունը հաղթահարելու հզոր ձգտում ունեին ինքն ու ամուսինը։ Ու հաղթահարեցին՝ անցնելով դիակների, ավերածությունների ու շրջապատի վրայով։ Նրա ամուսինը հեղափոխական դուրս եկավ։ Պետությունն էլ ղեկավարում էր հեղափոխական մեթոդներով։ Թե ինչ էր ուզում, ոչ մեկ, այդ թվում՝ ինքը, չէր հասկանում։
Ամուսինը պետական կառավարման հարցերում դիլետանտ էր ու ամբոխավար։ Պոպուլիստ էր և անվերջ խոսում էր, ավելի ճիշտ՝ դատարկաբանությամբ զբաղվում։
Նա ամուսնուց ոչ պակաս պոպուլիստ էր ու ոչ պակաս էր երևում էկրաններին։ Նա ամբիցիոզ էր, ագահ, չտես ու գեղցիական հակումներով։ Նրա գերակտիվությունը նախադեպ չուներ, քանզի իրենց իշխանությանը նախորդող ժամանակաշրջանում պետության ղեկավարների կանայք այդպես չէին պահել իրենց։
Ասում էին, որ նա ամուսնու որոշումների վրա ուներ ամենամեծ ազդեցությունը։ Խառնվում էր կադրային հարցերում ու ֆինանսական թեմաներում։ Անգամ բանակ էր մտնում։
Նա ուղեկցում էր ամուսնուն արտասահմանյան շրջագայություններում ու հաճախ նաև ինքն էր պետության հաշվին միայնակ շրջագայում՝ պետության ղեկավարից ոչ պակաս «ռազմախով»։
Նա չէր տեսել պատից կախ ու տեսավ՝ վզից կախ։ Ամեն օր հանրության աչքերին էր երևում թանկարժեք, բայց անճաշակ հագուստով։ Անսահման սեր ուներ փողի նկատմամբ, ու ասում էին, որ կադրային հարցերում միջամտում էր ոչ առանց «մաղարիչի»։ Ասում էին նաև, որ խոշոր «ցեխավիկները» մուծվում էին նրա «սև» հիմնադրամին, որպեսզի կարողանան շարունակեն փող աշխատել։
Երջանիկ ժողովուրդը սկզբում նրան շատ սիրեց։ Սերիալի պես հետևում էր նրա ելույթներին, շրջագայություններին ու գործունեությանը։ Հիացած էին նաև նրա ամուսնով, քանզի այդ դեմագոգ ղեկավարի լեզվի տակ ոսկոր չկար, ամբախ–զամբախ դուրս էր տալիս ու խոստանում նոր երկիր կառուցել։ Ժամանակի ընթացքում, սակայն, բոլորը տեսան, որ բացի դատարկ խոսքերից՝ նրա ամուսինն այլ բանի ունակ չէ։ Խոստացած «տնտեսական հեղափոխությունը» հակառակ նշանով էր իրականացվում։ Մարդկանց կյանքը չէր բարելավվում ու դեռ մի բան էլ վատանում էր։
Տեսնելով, որ երկրի ներսում ոչինչ չի ստացվում՝ նրա ամուսինը գնաց արտաքին զիջումների, ու իրեն լավ էր զգում, որ դրսում իր ուսին թփթփացնում էին ու ողջունում հին կաղապարներից ազատվելը։ Նա պետության դեմ քայլեր արեց աթոռը պահելու համար։ Դա բացահայտ դավաճանություն էր։ Անգրագիտության, ագահության, իշխանամոլության ու պոպուլիզմի հետևանք հանդիսացող դավաճանություն։
Ամուսիններով ի վերջո տարան պետությունը փլուզման։ Նա Ռաիսա Գորբաչովան էր՝ ՍՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովի կինը։ Թեև ճիշտ կլիներ ասել, որ Միխայիլն էր «վիսկոչկա» Ռաիսայի մոտ ամուսին աշխատում։ Ընդամենը։
Երբ պետության ղեկավարը դիլետանտ ու պոպուլիստ է, իսկ նրա կինը՝ դուրսպրծուկ և չտես
Խորհրդարանական կառավարման համակարգը առաջին տիկնոջ կարգավիճակ չի նախատեսել, բայց նա առաջին տիկին ինքնահռչակվեց խորհրդարանական պետության մեջ ու անցավ գործի։
Նա միանգամից «մեյդան» դուրս եկավ ու քանի որ հումանիտար կրթություն էր ստացել, ուստի լեզվանի էր ու մեջընկած։ Աղքատությունը հաղթահարելու հզոր ձգտում ունեին ինքն ու ամուսինը։ Ու հաղթահարեցին՝ անցնելով դիակների, ավերածությունների ու շրջապատի վրայով։
Նրա ամուսինը հեղափոխական դուրս եկավ։ Պետությունն էլ ղեկավարում էր հեղափոխական մեթոդներով։ Թե ինչ էր ուզում, ոչ մեկ, այդ թվում՝ ինքը, չէր հասկանում։
Ամուսինը պետական կառավարման հարցերում դիլետանտ էր ու ամբոխավար։ Պոպուլիստ էր և անվերջ խոսում էր, ավելի ճիշտ՝ դատարկաբանությամբ զբաղվում։
Նա ամուսնուց ոչ պակաս պոպուլիստ էր ու ոչ պակաս էր երևում էկրաններին։ Նա ամբիցիոզ էր, ագահ, չտես ու գեղցիական հակումներով։ Նրա գերակտիվությունը նախադեպ չուներ, քանզի իրենց իշխանությանը նախորդող ժամանակաշրջանում պետության ղեկավարների կանայք այդպես չէին պահել իրենց։
Ասում էին, որ նա ամուսնու որոշումների վրա ուներ ամենամեծ ազդեցությունը։ Խառնվում էր կադրային հարցերում ու ֆինանսական թեմաներում։ Անգամ բանակ էր մտնում։
Նա ուղեկցում էր ամուսնուն արտասահմանյան շրջագայություններում ու հաճախ նաև ինքն էր պետության հաշվին միայնակ շրջագայում՝ պետության ղեկավարից ոչ պակաս «ռազմախով»։
Նա չէր տեսել պատից կախ ու տեսավ՝ վզից կախ։ Ամեն օր հանրության աչքերին էր երևում թանկարժեք, բայց անճաշակ հագուստով։ Անսահման սեր ուներ փողի նկատմամբ, ու ասում էին, որ կադրային հարցերում միջամտում էր ոչ առանց «մաղարիչի»։ Ասում էին նաև, որ խոշոր «ցեխավիկները» մուծվում էին նրա «սև» հիմնադրամին, որպեսզի կարողանան շարունակեն փող աշխատել։
Երջանիկ ժողովուրդը սկզբում նրան շատ սիրեց։ Սերիալի պես հետևում էր նրա ելույթներին, շրջագայություններին ու գործունեությանը։ Հիացած էին նաև նրա ամուսնով, քանզի այդ դեմագոգ ղեկավարի լեզվի տակ ոսկոր չկար, ամբախ–զամբախ դուրս էր տալիս ու խոստանում նոր երկիր կառուցել։
Ժամանակի ընթացքում, սակայն, բոլորը տեսան, որ բացի դատարկ խոսքերից՝ նրա ամուսինն այլ բանի ունակ չէ։
Խոստացած «տնտեսական հեղափոխությունը» հակառակ նշանով էր իրականացվում։ Մարդկանց կյանքը չէր բարելավվում ու դեռ մի բան էլ վատանում էր։
Տեսնելով, որ երկրի ներսում ոչինչ չի ստացվում՝ նրա ամուսինը գնաց արտաքին զիջումների, ու իրեն լավ էր զգում, որ դրսում իր ուսին թփթփացնում էին ու ողջունում հին կաղապարներից ազատվելը։ Նա պետության դեմ քայլեր արեց աթոռը պահելու համար։ Դա բացահայտ դավաճանություն էր։ Անգրագիտության, ագահության, իշխանամոլության ու պոպուլիզմի հետևանք հանդիսացող դավաճանություն։
Ամուսիններով ի վերջո տարան պետությունը փլուզման։ Նա Ռաիսա Գորբաչովան էր՝ ՍՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովի կինը։ Թեև ճիշտ կլիներ ասել, որ Միխայիլն էր «վիսկոչկա» Ռաիսայի մոտ ամուսին աշխատում։ Ընդամենը։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբոուքյան էջից