Լրահոս

27.11.2019 12:00

Լարված իրավիճակ՝ ոստիկանության դիմաց. փաստաբանին արգելում են տեսակցել իր վստահորդին

Լարված իրավիճակ՝ ոստիկանության դիմաց. փաստաբանին արգելում են տեսակցել իր վստահորդին

Այս պահին լարված իրավիճակ է ոստիկանության վեցերորդ վարչության դիմաց. Փաստաբան Վահե Դանիելյանին արգելում են տեսակցել իր վստահորդին, որն այսօր բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Փաստաբանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երկու ժամ է եկել է, սակայն իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ոստիկանության վեցերորդ վարչություն և իրավական աջակցություն ցուցաբերել իր վստահորդին:

«Ինձ ասում են՝ ինքը չի ուզում փաստաբան, ինքը չափահաս մարդ է, կարող է պատասխանել հարցերին: Ես էլ ասում եմ, որ դա օրենքի կոպիտ ոտնահարում է: Թող ինձ թույլ տան տեսնել իմ վստահորդին, թող ինքն իմ ներկայությամբ հրաժարվի փաստաբանից, ես էլ ներողություն խնդրեմ գնամ: Որովհետեւ ես հարազատների խնդրանքով եմ եկել ասյտեղ»,-ասաց Դանիելյանը:

Նա հավելեց, որ արդեն իր ահազանգով էստեղ է եկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը, որոնք նույնպես փորձում են կարգավորել խնդիրը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։