Քաղաքական

27.11.2019 10:45

Փաշինյանը կզոհաբերի՞ ԿԳՄՍ նախարարին. ակտիվ շշուկներ կան. «Իրավունք»

Փաշինյանը կզոհաբերի՞ ԿԳՄՍ նախարարին. ակտիվ շշուկներ կան. «Իրավունք»

«ԿԳԱՍ նախարարի՝ «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներից դուրս մղելու վերաբերյալ նախագի­ծը շարունակում է մնալ ամենաքննարկվող թեմաներից: Դրա դեմ բողոքի դուրս եկած ուսանողները մեզ հետ զրույցում ասացին, որ չեն պատրաստվում նահանջել և բողոքի ակցիաները շարունակելու են այնքան, մինչև չհասնեն իրենց նպատակին: Շարունակելու ենք պայքարել ակցիա­ներով, դասադուլնե­րով, մինչև նախարարը չնա­հանջի»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողներից մե­կը:

Մեկ ուրիշն էլ, թե. «Ռեկտո­րի ԺՊ-ի սենյակի մոտ էլ եթե պետք լինի, ակցիաներ կա­նենք, որ մեր ձայնը, ի վերջո, լսելի դառնա»:

Ու մինչ ուսանողները շարունակում են պայքարը, ԿԳԱՍ նախարարը եվրոպանե­րից այդպես էլ Հայաստան չի գալիս: Բայց չնայած դրան, արդեն անգամ իշխանական օղակներում են շշուկներ տարածվում, որ Փաշինյանը դժվար թե կարողանա երկար դիմադրել և սորոսականի համարում ունե­ցող այդ նախարարին պահել: Բանն այն է, որ այդ համառության արդյունքում արդեն Փաշինյանին են սկսել ուղղակիորեն կա­պել Սորոսի հետ: Կա նաև այն վարկածը, որ սորոսներից վախենալով է, որ Փաշինյանն ատամներով պահում է ԿԳԱՍ նախա­րարին:

Առավել ևս, որ Փաշի­նյանը, չնայելով սեփական վարկանիշին հասցվող ծանր հարվածին, ատամներով պաշտպանեց նաև ԿԳԱՍ նա­խարարի այնպիսի քայլը, ինչպիսին էր Մելինեի ֆիլմի հա­մար ֆինանսավորում հատ­կացնելը, ինչը շրջանառու­թյան մեջ դրեց այն վարկածը, թե նա սորոսական ուղղությու­նից այն աստիճան է վախե­նում կամ սեփական իր կամքով ենթարկ­վում, որ սեփական վարկանիշն անգամ դրա դիմաց երկրորդական է: Եվ ահա իշ­խանական կուլուարներում շշնջում են, որ այս իրավիճակն արդեն այն աստիճան է սպառնալից դարձել, որ Փաշինյանն արդեն ստիպված է լինելու գնալ Հարությունյանի պաշտոնանկությանը: Ավելին՝ ոմանք արդեն նախապատրաստվում են ԿԳԱՍ նա­խարարի ազատվելիք հաստիքի համար պայքարին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։