Կարծիք

27.11.2019 10:23


Ինդեքսների տխմարությունը

Ինդեքսների տխմարությունը

Առավոտ արթնանում, շտապում ես աշխատանքի, մեկ էլ բացում ես Ֆեյսբուքը, տեսնում ես ավետիս (բարի լուր)՝ երկրիդ վարչապետը ավետել է, որ ինչ-որ բրիտանական ինդեքս հաշվողներ տնտեսական զարգացվածության գործակցով Հայատանը բարելավել է իր դիրքերը 27 կետով՝ հայտնվելով 61-րդ տեղում, դե մեծն Նիկոլ Ավետաբերը շտապում է նաև նշել, որ մենք առաջ ենք Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից...

Հետո տեսնում ես մի ահագին զոմբի մասսա, ովքեր աշխարհից տեղյակ են միայն Ավետաբերի ստատուսներից, մե խինդ, մե ուրախություն քոմենթներում, բա թե ապրի մեր վարչապետը (ի դեպ, ապրելուն ես դեմ չեմ, միայն ոչ մեր ֆինանսների ու նյարդերի հաշվին):

Ասածս ինչ է, մեր երկրի շարքային քաղաքացին անհամեմատ ավելի վատ է ապրում, քան Ռուսաստանինը, Իրանինը կամ Թուրքիայինը, ու առավոտները, որ արթնանում եք, ավելի լավ է գործ անեք, քրտնաջան աշխատեք, որ մարդիկ լավ ապրեն, ոչ թե անգլիական ինդեքս առնեք...

Եւ, ի վերջո, այդ ինդեքսը մցրեք ձեր համապատասխան տեղերը, տնտեսական զարգացվածության ամենաուղիղ ցուցիչը սառնարանն է, և ոչ թե ձեր դաչաների սառնարանները, որ մեր հաշվին լցնում եք, այլ շարքային աշխատող քաղաքացունը...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը