Նիկոլ Փաշինյանը մետաղի ջարդոնի գործ անող ընկերության՝ «Մետեքսիմ» ՍՊԸ-ի համար «գործ էր կպցնում» էն օրը: Մի ընդարձակ առևտրագովազդային բնույթի հայտարարություն էր տարածել:
Դեռ մի կողմ թողնենք էական հարցը, թե դա որքանով վարչապետավայել զբաղմունք ու պահվածք է: Վերջին հաշվով, կարող էր հանձնարարել ու որևէ կառույց հայտարարությունն էլ կտարածեր, մնացած կազմակերպչական հարցերն էլ կկարգավորեր: Բայց ասացի՝ դա դեռ մի կողմ:
ՖԲ օգտատեր Արեգ Սարգսյանը չէր ալարել ու Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի դեռ ընդդիմադիրոտ ժամանակների մի հրապարակում էր մեջտեղ բերել: Իսկ հրապարակման մեջ «ՀԺ»-ի հրապարակման հեղինակը բառացիորեն նշել էր, որ «Մետեքսիմ» ՍՊԸ-ն մետաղի ջարդոնի արտահանման մենաշնորհ ունի և դաբրոն էլ անձամբ Սերժ Սարգսյանից է ստացել:
Հրա՜շք: Ու հարցեր, իհարկե: Նախ՝ հիմա՞ ումից այդ ընկերությունն ունի «դաբրո» ու էլ մոնոպոլի՞ստ չէ: Թե՞, քանի որ վարչապետը հիմա Նիկոլն է Փաշինյան, ուրեմն ամեն ինչ նորմալ է, այդ թվում՝ որևէ ոլորտում որևէ ընկերության մենաշնորհ ունենալը:
Էդ ո՞նց էլի, մինչև իշխանություն ունենալը տվյալ ընկերությունը «քը՜խ» էր, իսկ հիմա լրիվ «պուպո՞ւշ»: Դե հո Փաշինյանը «քը՛խ»-երի ռեկլամ չէր անի՞:
Այլ հարցեր. իսկ հնարավո՞ր է, որ առաջ էլ ոչ մի նման «դաբրո»-մաբրո չկար, ուղղակի ընդդիմադիր Փաշինյանին էդպես էր պետք ասել, ու էդպես ասվում էր: Հարց՝ Փաշինյանը ընդունե՞լ է, որ նախկին ասածը այնպես չէր, ինչպես ներկայացրել է:
Լավ, «Մետեքսիմ» ՍՊԸ-ն թող իր ներկայիս գովազդարարի հետ հարաբերություններ պարզի կամ չպարզի: Իսկ այն, որ իշխանություն դառնալով, այդքան դատափետած «կոստյումը» հագնել-հավանելով ու դրանից հետո Նիկոլ Փաշինյանը և իր նշանակած իշխանիկները լրիվ «մոռացել» են անցյալը, ապա արժե թեթևակի հիշեցնել:
Տեսեք, ընդամենը մի 2 տարի առաջ, «թավշյա» պարոնայք & տիկնայք, Սամվել Ալեքսանյանը ձեր հայտարարություններում, հոդվածներում, գրառումներում չարիքի մարմնավորում էր, օլիգարխ, հարկերից խուսափող, մոնոպոլիստ, չասեմ, թե՝ է՛լ ինչ:
Հիմա դուք ձեր պախարակած անձնավորության ձեռից նվերներ եք վերցնում: Հարցը Սամվել Ալեքսանյանը չէ: Հարցը դուք եք, ձեր ամբողջ կեղծավորությամբ ու... մնացած «որակներով» ու կերպարանափոխությամբ:
Չնայած, երևի վերջին բառը տեղին չէ․ ոչ մի կերպարանափոխություն էլ չկա, հա էլ այդ եք եղել, պարզապես իշխանություն դառնալը նպաստեց, որ իրական նկարագրով հանդես գաք: Ասում եք էն չինական հեքիաթի չար Վիշապն ի՞նչ եղավ...
Ա՜խ, այդ իշխանության կերպարանափոխող հմայքը
Նիկոլ Փաշինյանը մետաղի ջարդոնի գործ անող ընկերության՝ «Մետեքսիմ» ՍՊԸ-ի համար «գործ էր կպցնում» էն օրը: Մի ընդարձակ առևտրագովազդային բնույթի հայտարարություն էր տարածել:
Դեռ մի կողմ թողնենք էական հարցը, թե դա որքանով վարչապետավայել զբաղմունք ու պահվածք է: Վերջին հաշվով, կարող էր հանձնարարել ու որևէ կառույց հայտարարությունն էլ կտարածեր, մնացած կազմակերպչական հարցերն էլ կկարգավորեր: Բայց ասացի՝ դա դեռ մի կողմ:
ՖԲ օգտատեր Արեգ Սարգսյանը չէր ալարել ու Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի դեռ ընդդիմադիրոտ ժամանակների մի հրապարակում էր մեջտեղ բերել: Իսկ հրապարակման մեջ «ՀԺ»-ի հրապարակման հեղինակը բառացիորեն նշել էր, որ «Մետեքսիմ» ՍՊԸ-ն մետաղի ջարդոնի արտահանման մենաշնորհ ունի և դաբրոն էլ անձամբ Սերժ Սարգսյանից է ստացել:
Հրա՜շք: Ու հարցեր, իհարկե:
Նախ՝ հիմա՞ ումից այդ ընկերությունն ունի «դաբրո» ու էլ մոնոպոլի՞ստ չէ: Թե՞, քանի որ վարչապետը հիմա Նիկոլն է Փաշինյան, ուրեմն ամեն ինչ նորմալ է, այդ թվում՝ որևէ ոլորտում որևէ ընկերության մենաշնորհ ունենալը:
Էդ ո՞նց էլի, մինչև իշխանություն ունենալը տվյալ ընկերությունը «քը՜խ» էր, իսկ հիմա լրիվ «պուպո՞ւշ»: Դե հո Փաշինյանը «քը՛խ»-երի ռեկլամ չէր անի՞:
Այլ հարցեր. իսկ հնարավո՞ր է, որ առաջ էլ ոչ մի նման «դաբրո»-մաբրո չկար, ուղղակի ընդդիմադիր Փաշինյանին էդպես էր պետք ասել, ու էդպես ասվում էր: Հարց՝ Փաշինյանը ընդունե՞լ է, որ նախկին ասածը այնպես չէր, ինչպես ներկայացրել է:
Լավ, «Մետեքսիմ» ՍՊԸ-ն թող իր ներկայիս գովազդարարի հետ հարաբերություններ պարզի կամ չպարզի: Իսկ այն, որ իշխանություն դառնալով, այդքան դատափետած «կոստյումը» հագնել-հավանելով ու դրանից հետո Նիկոլ Փաշինյանը և իր նշանակած իշխանիկները լրիվ «մոռացել» են անցյալը, ապա արժե թեթևակի հիշեցնել:
Տեսեք, ընդամենը մի 2 տարի առաջ, «թավշյա» պարոնայք & տիկնայք, Սամվել Ալեքսանյանը ձեր հայտարարություններում, հոդվածներում, գրառումներում չարիքի մարմնավորում էր, օլիգարխ, հարկերից խուսափող, մոնոպոլիստ, չասեմ, թե՝ է՛լ ինչ:
Հիմա դուք ձեր պախարակած անձնավորության ձեռից նվերներ եք վերցնում:
Հարցը Սամվել Ալեքսանյանը չէ: Հարցը դուք եք, ձեր ամբողջ կեղծավորությամբ ու... մնացած «որակներով» ու կերպարանափոխությամբ:
Չնայած, երևի վերջին բառը տեղին չէ․ ոչ մի կերպարանափոխություն էլ չկա, հա էլ այդ եք եղել, պարզապես իշխանություն դառնալը նպաստեց, որ իրական նկարագրով հանդես գաք:
Ասում եք էն չինական հեքիաթի չար Վիշապն ի՞նչ եղավ...
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից