Կարծիք

26.11.2019 21:27


Գրանտներ` գրանտներ տվողների ու լափողների անվտանգությունը պաշտպանելու համար

Գրանտներ` գրանտներ տվողների ու լափողների անվտանգությունը պաշտպանելու համար

Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմա սորոսականներին գրանտներ տալիս են ոչ թե «խոսքի ազատության եւ ժողովրդավարության» համար դոշ տալու, այլ` այլախոհների բերանը փակելու, գրանտակերներին «փիս-փիս բաներ» ասողների վրա գործ տալու համար։
Ասենք` ինչի՞ միայն հիմա։

Էդ նույն անվտանգության պահանջատեր «ռեստարտականները» մեկուկես տարի առաջ են սկսել խոսքի ազատության դեմ խաչակրաց արշավը։ Հիշո՞ւմ եք` ոնց տապալեցին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, երբ դատավոր Ալեքսանդր Ազարյանը նրան դատարանի դահլիճից ազատելու որոշում կայացրեց։

Խուլիգանական հայհոյանքներով, ճղճղոցով, հարայ-հրոցով ներխուժեցին երկրորդ նախագահի գրասենյակ եւ «Բաց հասարակության ինստիտուտների» խրախուսական հայացքի ներքո զրկեցին Քոչարյանին` խոսելու, լրատվամիջոցներին` միջոցառումը լուսաբանելու հնարավորությունից։ Հետո փորձեցին առեւանգել, ապա` 8-9 հոգով հարձակվեցին Սորոսի «տեղապահ» Լարիսա Մինասյանի աչքի գրող Նարեկ Մալյանի վրա ու ծեծի ենթարկեցին։

Այսօր էլ պաշտպանում են «ատելության խոսքից» պաշտպանված լինելու իրենց` գրանտներ բաժանողների ու լափողների իրավունքը։
Ասեք, որ ամեն ինչ ճիշտ է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը