Կարծիք

26.11.2019 17:29


Ինչո՞ւ Թումանյանը սպանեց Գիքորին

Ինչո՞ւ Թումանյանը սպանեց Գիքորին

Ինչո՞ւ Թումանյանը սպանեց Գիքորին: Իհարկե բոլորս հուզվել ենք Թումանյանի Գիքորի ճակատագրին ծանոթանալով: Գիքորի մահը համարում ենք կյանքի ամենամեծ անարդարություններից մեկը, բայց ավելի հասուն տարիքում աչքի անցկացնելով այս ստեղծագործությունը՝ տեսանելի են դառնում նոր երևույթներ, որոնց մասին նախկինում չէինք մտածել: Զուտ եկեք պատկերացնենք՝ ի՞նչ կլիներ, եթե Գիքորը ապրեր... ու ապրեր մեր օրերում:

Հիվանդությունից ապաքինվելուց հետո Գիքորը կփոխվեր` Վասոն կդառնար նրա մտերիմ ընկերը, նրա օգնությամբ Գիքորը կստանար բարձրագույն կրթություն, ինչ-որ ծրագրով անպայման բնակարան «կկպցներ» Ծարավ Աղբյուրի փողոցում (այդ շենքերում հիմա էլ բազմաթիվ գիքորներ են ապրում) և վերջնականապես կլուծեր իր քաղաքում ապրելու հարցը, կկապվեր Բազազ Արտեմի աղջիկներից մեկի հետ, սկոլիոզով կազատվեր բանակի ծառայությունից, անդադար կխոսեր կոռուպցիայից, հարմար կտեղավորվեր իշխանությունների գրպանում: «Էստի համեցեք» կանչելու տաղանդը կդարձներ քաղաքական կարգախոս ու կդառնար իշխանական պատգամավոր, հոտնկայս կծափահարեր վարչապետի ելույթներին, կփորձեր վարդավառին խալի լվանալու փող դուրս գրել պետությունից ու գրպանը դնել, 3 միլիոն դրամ կքերեր հարկատուներից մետրոյում ապուշություն բեմադրելու պատրվակով, գործարարներին ամբողջ սրտով կատեր, որովհետև նրանց մեջ կտեսներ Արտեմին...

Ձեր կարծիքով ի՞նչ ապագա կունենար Գիքորը, խնդրում եմ մեկնաբանության մեջ տեղադրեք ձեր տարբերակը:
Ըստ իս, հանճարեղ Թումանյանը ժամանակին կանխեց այս իրադարձությունները:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը