Լրահոս

26.11.2019 21:40

Գողություն կատարելու կասկածանքով Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել երիտասարդների

Գողություն կատարելու կասկածանքով Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել երիտասարդների

Նոյեմբերի 24-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել 17, 18 և 23-ամյա երեք երիտասարդի:

Նրանց տեղափոխող տաքսու վարորդն իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից ներկայացրել է նշված անձանց թողած 2 երկաթյա լինգ և 1 դիմակ:

Երիտասարդները տվել են խոստովանական բացատրություններ, որ ցանկացել են գողություն անել Արաբկիր վարչական շրջանի խանութներից, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։