Լրահոս

26.11.2019 14:37

Երևանում բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. նրանցից մեկը մահացել է

Երևանում բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. նրանցից մեկը մահացել է

armeniasputnik.am-ի տեղեկություններով՝ երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արղության փողոցի հասցեներից մեկը, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։

Շտապօգնությունն արձանագրել է, որ մոտ 60-ամյա մի տղամարդ տեղում մահացել է, իսկ մեկ այլ՝ մոտ 55 տարեկան տղամարդուն տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ բետոնի մի հատված պոկվել է ու ընկել տղամարդկանց վրա, ինչի հետևանքով մեկը մահացել է, իսկ մյուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

Դեպքից հետո տարածք են ժամանել իրավապահներ, որոնք պարզում են կատարվածի մանրամասները։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։