Մեկնաբանություն

28.11.2019 09:30


Մաո Ցզեդուն VS Նիկոլ Փաշինյան, ճնճղուկ VS «կուզով» (տեսանյութ)

Մաո Ցզեդուն VS Նիկոլ Փաշինյան, ճնճղուկ VS «կուզով» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ընկել է հին ավտոների «կուզովների» հետևից։ Դա արդեն մոլոգարության է հասնում։ Այդպես միայն Շարիկովն էր հետապնդում կատուներին։ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը խեղդում էր կատուներին, որպեսզի հագուրդ տա իր բնազդներին։

Թե հանուն ինչի է Նիկոլն ընկել ավտոների կմախքների հետևից ու ինչ հոգեբանական շեղման հետ գործ ունենք, դժվար է ասել։

Մոլագարությունը և իդեա–ֆիքսը միշտ էլ ներհատուկ են միջակ ունակությունների տեր հեղափոխական առաջնորդներին։

Երբ միջակությանը գումարվում է պոպուլիզմն ու հիվանդագին երևակայությունը, ստանում ենք ավտոների կմախքների դեմ հեղափոխական պայքար։

Բայց Նիկոլն օրիգինալ չէ։ Նրա պես բզիկներով առաջնորդներ եղել են ու, ցավոք, դեռ կլինեն։

Օրինակ՝ Չինաստանի օդիոզ առաջնորդ Մաո Ցզեդունը նույնպես սիրում էր պայքարել կմախքների դեմ։ Նա սատկած ճնճղուկների կմախք էր հավաքում՝ չինական հացահատիկը փրկելու համար։ Մի ամբողջ ժողովուրդ առավոտից մինչև երեկո ճնղճուկների դեմ էր կռիվ տալիս։ Նրանց հաջողվեց միլիոնավոր ծիտ սատկացնել։ Սկզբում բոլորն ուրախ էին, բայց հետո սով սկսվեց, քանզի խախտվել էր էկոմիջավայրը և վնասակար միջատները բազմացել էին։

Ավտոների «կուզովների» հավաքելուց հետո սով չի սկսվի, իհարկե, բայց եթե այս մարազմը երկար շարունակվի ու Նիկոլ Փաշինյանի «տնտեսական հեղափոխությունը» նպաստի բացառապես «թավշյա» տղաների ու աղջիկների աղքատության հաղթահարմանը, ապա վերջը լավ չի լինելու։ Այդ թվում՝ իրենց համար։

Իսկ Նիկոլենք առայժմ կարող են մաոիստական շարժումը շարունակել ու «կուզովներ» հավաքել։ Չէ՞ որ Նիկոլի նկարով մի քանի տակ մայկա հագնող աջակիցներ ունեն։ Դե՛ռ ունեն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը