Նիկոլենց համար իշխանությունը նույնացվում է լափամանի հետ։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել էր լափամանի մասին։
Իրենք անընդհատ զուգահեռներ են տանում իշխանության ու լափամանի հետ՝ հայտարարելով, որ լափամանում այլևս լափ չկա։ Այսինքն՝ ստացվում է, որ իրենք ամեն ինչ կերել վերջացրել են։ Միգուցե այլ բան են ուզում ասել, բայց այդպես է ստացվում։
Հենց թավշիկուսներն իրենց հասցեին քննադատություն են լսում, անմիջապես հայտարարում են, որ մյուսներն ուզում են իշխանությունն իրենցից խլել, որպեսզի մոտենան լափամանին։
Լափամանի թեման սրանց մոտ ըստ Ֆրեյդի է բերաններին գալիս։
Թե ինչո՞ւ են սրանք այդքան շատ խոսում լափամանից, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ սեր ունի սննդի նկատմամբ։
«Եկել են իշխանության, որ ուտեն» ժողովրդական խոսքը սրանց դեպքում ուղիղ իմաստով է կյանքի կոչվում։ Պատճառն այն է, որ իշխանության է եկել մեծ մասամբ աչքն ու փորը սոված զանգված։ Ու ինչքան էլ գրպաններում հաղթահարեն աղքատությունը, միևնույն է գլուխներում այն չի հաղթահարվելու։
Եկել են և ուտում են։ Բառիս բուն և փոխաբերական իմաստով։ Ինչքան և ովքեր են կերել, հետագայում ցույց կտա քաղաքական հերձումը։ Առայժմ միայն բյուջետային մսխումներն ու վատնումներն են երևում։ Մեկ էլ՝ կուսակցական ու անհատական շռայլ ծախսերը։
Ի դեպ, «լափաման» բառն իրենց ընդդիմախոսների դեմ հաճախ օգտագործում են նրանք, ովքեր ամբողջ կյանքում կաշի ու գույն են փոխել՝ իրենց պատկերացրած լափամանի մոտ հայտնվելու փափագով։ Դրանցից մեկը մինչև հեղափոխությունը ՀՀԿ–ի պադվալներում տեղ փնտրող, իսկ 2018–ի մայիսից հետո թունդ հեղափոխական դարձած Գևորգ Պապոյանն է։ Այս չկայացած Հիտլերիկը «Վերնատուն» ակումբի գործունեությունը գնահատում էր լափամանային «բարձունքից»։ Սա այն դեպքն է, երբ հասկանում ես, որ ամեն մարդ խոսում է իր դաստիարակության, կրթվածության ու նաև ստամոքսային հակումների հանգույն։
Իշխանությունը և լափամանը (տեսանյութ)

Պետրոս Ալեքսանյան