Լրահոս

26.11.2019 11:15

Տավուշի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա 2 վիրավոր. 1զոհ

Տավուշի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա 2 վիրավոր. 1զոհ

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 124-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Արտակ Սարգսյանի վարած Nissan Bluebird Sylphy 43 NN 334 համարանիշի և 50-ամյա Մայիս Այդինյանի վարած Mercedes մակնիշի 33 PՏ 969 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Ա. Սարգսյանը, Մ. Այդինյանը, վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 45-ամյա Նիկոլայ Այդինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercede -ի վարորդն ու մահացած ուղևորը հարազատ եղբայրներ են:

Ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ քարշակով տեղափոխվեցին ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։