Նախկինում վարկային համաձայնագրերը քննադատող Փաշինյանն այսօր ինքն է հայտնվել «վարկային տենդի» մեջ. «Փաստ»
«2019 թ. պետբյուջեն թերակատարվել է, որը հիմնականում պայմանավորված է ծրագրված, բայց չիրականացված կապիտալ ծախսերով։
Դրանք պետական բյուջեի այն միջոցներն են, որոնք ներդրվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում՝ կրթության, առողջապահության և այլ ոլորտներում, ճանապարհներ են կառուցվում, դպրոցներ ու հիվանդանոցներ են վերանորոգվում և այլն:
2020թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կապիտալ ծախսերի թերակատարման հետ կապված իրավիճակը վարչապետ Փաշինյանը հետևյալ կերպ է բնորոշել.
«Պետությունն ունի փող, բայց դժվարություն ունի այդ փողը ծախսելու արդյունավետ գործիքակազմ կիրառելու մասով»։
Այս մտայնությամբ էլ կառավարությունը, Փաշինյանի դիտարկմամբ, որոշել է ձեռնպահ մնալ մի շարք կապիտալ ծախսեր կատարելուց, սակայն պետք է նկատի ունենալ, որ կապիտալ ծախսերի իրականացումը միտված է մեծացնելու տնտեսության արտադրողականությունը և տնտեսական աճի ներուժը, և եթե կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակական բնույթ կրի, այն խորը բացասական հետևանքներ կարող է ունենալ տնտեսության համար:
Ըստ էության, չկատարված ծախսերի արդյունքում տնտեսությունը տուժել է, և տարեսկզբի ինն ամիսներին պլանավորված է եղել իրականացնել ավելի քան 1 276 մլրդ դրամի ծախս, որից կատարվել է 1 053 միլիարդը, և արդյունքում չկատարված ծախսերը կազմել են 225 մլրդ դրամ։
Իսկ 225 մլրդ դրամը, որը համարժեք է 468 մլն դոլարին, Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար բավականին մեծ գումար է, և ժամանակին ներդրվելու դեպքում այն կարող էր ունենալ լրացուցիչ տնտեսական, ինչու չէ՝ նաև սոցիալական էֆեկտ։
Եվ բավականին տարօրինակ է, որ բյուջեում մեծ չափով չծախսված գումար է հավաքվել, սակայն կառավարությունը արտերկրից ակտիվորեն վարկեր է ներգրավում:
Միայն վերջին շրջանում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել։
Իսկ Համաշխարհային բանկն էլ նոր, խոշոր՝ 50 միլիոն դոլարի վարկ է հաստատել Հայաստանի կառավարության համար:
Ուստի պատահական չէ, որ մասնագետների շրջանում վարկերի ներգրավման արդյունավետության հետ կապված մտահոգություններ կան:
Եթե կառավարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել բյուջեով նախատեսված ծախսերը, ապա որքան արդյունավետ կարող է ծախսել վարկային միջոցները, որոնք ավելացնում են պետության արտաքին պարտքը:
Մյուս կողմից՝ կառավարության այսպիսի տնտեսական քաղաքականությունը տարակուսանք է առաջ բերում այն համատեքստում, որ երբ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես դեմ էր արտահայտվում վարկերին: Օրինակ՝ վերջինս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պնդում էր.
«Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ՀՀ-ն ընկել է ոչ թե վարկային տեմպի, այլ՝ վարկային տենդի՝ լիխարադկայի մեջ, և իրավիճակը դուրս է գալիս նրա վերահսկողությունից»:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանը սկզբունքային մոտեցում չունի ոչ միայն նախկինում իր արտահայտած քաղաքական հայտարարությունների հարցում, այլև տնտեսական քաղաքականության իրականացման ուղղությամբ:
Սա պոպուլիստական գործիչներին բնորոշ վարքագիծ է, և, ըստ էության, նախկինում վարկային համաձայնագրերը քննադատող վարչապետն այսօր ինքն է հայտնվել վարկային տենդի մեջ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: