Այս հոդվածը Հայկական ժամանակով գրվել է 2011 թվականին, թե իբրեւ՝ «Սերժ Սարգսյանի անձնական բիզնեսն է» Մետեքսիմ ընկերությունը։
Մեջբերում եմ «հոդվածից» հատված.
Մաքսայինն իրականում եղել եւ մնում է վերնախավի կերակրման հիմնական աղբյուրներից մեկը։ Ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից յուրաքանչյուրն ունի իր «նախասիրությունները» արտահանման կամ ներմուծման ոլորտում։ Այսօր անդրադառնանք Սերժ Սարգսյանի «նախասիրություններից» մեկին` սեւ մետաղների ջարդոնի արտահանմանը։ Չափազանց մութ մի ոլորտ, որի ուսումնասիրությունից պարզ կդառնա, թե որքանով են Մաքսայինում բարեփոխումներ իրականացվում, որքանով է արմատախիլ արվում կոռուպցիան։ Նախ սկսենք նրանից, որ սեւ մետաղի ջարդոնի արտահանումը որպես բիզնես ազատ է, այն լիցենզավորման ենթակա գործունեություն չէ։ Այսինքն` յուրաքանչյուր մարդ կարող է օրինական ձեւով որեւէ գործարանից կամ անհատ քաղաքացիներից գնել մետաղի ջարդոնը, բարձել գնացքը կամ բեռնատարը, արտահանել իր ուզած երկիր ու վաճառել։ Բայց սա միայն տեսականորեն։ Խիստ տեսականորեն։ Գործնականում ոչ ոք չի կարող Հայաստանից նույնիսկ մեկ բեռնատար սեւ մետաղի ջարդոն արտահանել առանց հատուկ «դաբրոյի»։ Եւ այդ «դաբրոն» ստացվում է անձամբ Սերժ Սարգսյանից, իսկ արգելքը սրբորեն պահպանում է Մաքսայինը։ Այդպես եղել է անցած 8 տարիներին եւ այդպես է նաեւ հիմա։ Ջարդոնի արտահանման մենաշնորհը պատկանում է «Մետեքսիմ» ընկերությանը, որի տերը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի եղբայրն է` Միքայել Հարությունյանը։ Այս ընկերությունը ջարդոնը արտահանում է առանց որեւէ խոչընդոտի։ Մյուսները փոքր խմբաքանակներ արտահանելու քվոտաները ստանում են հենց այս ընկերության միջոցով։ Նրանց համար գործում է հետեւյալ մեխանիզմը. ասենք` երկար աղաչանքներից հետո ստացել ես ջարդոն արտահանելու քվոտա։ Քեզ ասում են, որ պետք է մի կլորիկ գումար փոխանցես մի ինչ-որ հաշվեհամարի։ Բայց որպեսզի դու չիմանաս, թե ինչ հաշիվ է դա, ում է պատկանում, քեզ հետ մի մարդ են դնում, դու կանխիկ գումարը ձեռքիդ նրա հետ մտնում ես բանկ, փողը տալիս բանկի աշխատակցին։ Սակայն հաշվեհամարը, որին պետք է վճարես այդ գումարը, թղթի վրա գրված տալիս է քո հետ եկած մարդը, վճարման կտրոնն էլ, բնականաբար, հենց նա է վերցնում։
Հ.Գ. Բայց ինձ մոտ մի հարց առաջացավ. Թե ինչո՞ւ է ստել Փաշինյանը եւ Սերժ Սարգսյան վրա շառ արել։
Սերժ Սարգսյանը ինչո՞ւ է բարի գտնվել եւ էդ ապուշին դատի չի տվել։ Նիկոլ Փաշինյանը հիմա ինչո՞ւ է իր անձնական գովազդի տակ վերցրել «Մետեքսիմ» ընկերությունը։ Այդ ընկերությունը հիմա ո՞ւմ է պատկանում։
Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական ստերի շարքից
Այս հոդվածը Հայկական ժամանակով գրվել է 2011 թվականին, թե իբրեւ՝ «Սերժ Սարգսյանի անձնական բիզնեսն է» Մետեքսիմ ընկերությունը։
Մեջբերում եմ «հոդվածից» հատված.
Մաքսայինն իրականում եղել եւ մնում է վերնախավի կերակրման հիմնական աղբյուրներից մեկը։ Ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից յուրաքանչյուրն ունի իր «նախասիրությունները» արտահանման կամ ներմուծման ոլորտում։ Այսօր անդրադառնանք Սերժ Սարգսյանի «նախասիրություններից» մեկին` սեւ մետաղների ջարդոնի արտահանմանը։ Չափազանց մութ մի ոլորտ, որի ուսումնասիրությունից պարզ կդառնա, թե որքանով են Մաքսայինում բարեփոխումներ իրականացվում, որքանով է արմատախիլ արվում կոռուպցիան։ Նախ սկսենք նրանից, որ սեւ մետաղի ջարդոնի արտահանումը որպես բիզնես ազատ է, այն լիցենզավորման ենթակա գործունեություն չէ։ Այսինքն` յուրաքանչյուր մարդ կարող է օրինական ձեւով որեւէ գործարանից կամ անհատ քաղաքացիներից գնել մետաղի ջարդոնը, բարձել գնացքը կամ բեռնատարը, արտահանել իր ուզած երկիր ու վաճառել։ Բայց սա միայն տեսականորեն։ Խիստ տեսականորեն։ Գործնականում ոչ ոք չի կարող Հայաստանից նույնիսկ մեկ բեռնատար սեւ մետաղի ջարդոն արտահանել առանց հատուկ «դաբրոյի»։ Եւ այդ «դաբրոն» ստացվում է անձամբ Սերժ Սարգսյանից, իսկ արգելքը սրբորեն պահպանում է Մաքսայինը։ Այդպես եղել է անցած 8 տարիներին եւ այդպես է նաեւ հիմա։ Ջարդոնի արտահանման մենաշնորհը պատկանում է «Մետեքսիմ» ընկերությանը, որի տերը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի եղբայրն է` Միքայել Հարությունյանը։ Այս ընկերությունը ջարդոնը արտահանում է առանց որեւէ խոչընդոտի։ Մյուսները փոքր խմբաքանակներ արտահանելու քվոտաները ստանում են հենց այս ընկերության միջոցով։ Նրանց համար գործում է հետեւյալ մեխանիզմը. ասենք` երկար աղաչանքներից հետո ստացել ես ջարդոն արտահանելու քվոտա։ Քեզ ասում են, որ պետք է մի կլորիկ գումար փոխանցես մի ինչ-որ հաշվեհամարի։ Բայց որպեսզի դու չիմանաս, թե ինչ հաշիվ է դա, ում է պատկանում, քեզ հետ մի մարդ են դնում, դու կանխիկ գումարը ձեռքիդ նրա հետ մտնում ես բանկ, փողը տալիս բանկի աշխատակցին։ Սակայն հաշվեհամարը, որին պետք է վճարես այդ գումարը, թղթի վրա գրված տալիս է քո հետ եկած մարդը, վճարման կտրոնն էլ, բնականաբար, հենց նա է վերցնում։
Պոպուլիստ ապուշ Նիկոլի «Հայկական ժամանակի» լինքն եմ տեղադրում մտեք ամբողջությամբ կարդացեք՝ http://www.armtimes.com/hy/article/22692
Հ.Գ. Բայց ինձ մոտ մի հարց առաջացավ.
Թե ինչո՞ւ է ստել Փաշինյանը եւ Սերժ Սարգսյան վրա շառ արել։
Սերժ Սարգսյանը ինչո՞ւ է բարի գտնվել եւ էդ ապուշին դատի չի տվել։
Նիկոլ Փաշինյանը հիմա ինչո՞ւ է իր անձնական գովազդի տակ վերցրել «Մետեքսիմ» ընկերությունը։
Այդ ընկերությունը հիմա ո՞ւմ է պատկանում։
Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից