Լրահոս

18.02.2011 16:08


«Խորհուրնդեր ճամփորդներին»

Վերջին օրերին հայկական որոշ լրատվամիջոցներ անընդհատ գրում են այն մասին (իրականում արտատպում եմ ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը), որ հերթական երկրի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել այն մասին, որով խորհուրդ չի տրվում այցելել Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստանի Ադրբեջանին սահմանակից շրջաններ: Որոշ լրագրողների ոչ պրոֆեսիոնալության մասին է խոսում այն հանգամանքը, որ այդ նյութերն ուղղակի թարգմանվում են Ադրբեջանական քարոզչական որոշ ԶԼՄ-ներից, եւ անգամ առանց տվյալների տարրական ստուգում եւ խմբագրում անցնելու հայտնվում են թերթերի առաջին էջերին որպես «սենսացիոն» նորություն: Դա կարող է դիտարկվել անգամ որպես ադրբեջանական սադրանքն, որոնց համար վերջացել են բոլոր ստերը եւ այժմ նրանք ուղղակի փրփուրներից են կառչում: Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում:

Տեղի է ունենում այն, որ որոշ պետությունների ԱԳՆ-ն իրենց պաշտոնական կայքերում գրում են, որ խորհուրդ չի տրվում այցելել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի հետ սահմանային տարածքներ, զգուշանալով ադրբեջանական կողմի կարկոցներից, որոնք Ադրբեջանը այդպես էլ չի ցանկանում հանել շփման գծից չնայած միջազգային հանրության հորդորներին: Այդ նյութերը տեղադրված են արդեն շատ տարիներ, իսկ ադրբեջանական քարոզչությունը դա փորձում է ներկայացնել որպես սեփական դիվանագիտության փայլուն հաջողություն: Հենց այս խայծն էլ կուլ են տալիս մեր որոշ ԶԼՄ-եր կամ էլ միտումնավոր փորձում են լարվածություն ստեղծել: Չնայած այդ նյութերի լինելուն զբոսաշրջիկների թիվը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ շարունակաբար աճել է, ինչի մասին պարբերաբար մեզ տեղեկանում ենք վիճակագրությունից:

Միեւնույն ժամանակ նշենք, որ շատ պետություններ իրենց՝ ճանապարհորդներին տրվող խորհուրդներում խորհուրդ չեն տալիս այցելել որոշ շրջաններ անգամ Եվրոպական զարգացած երկրներում: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարության կայքի՝ Ֆրանսիային վերաբերվող հատվածում նշվում է, որ ֆրանսիական մեծ քաղաքների որոշ հատվածներ խորհուրդ չի տրվում այցելել այնտեղ հանցագործության բարձր մակարդակի պատճառով: Միեւնույն ժամանակ Լոնդոնին վերաբերվող հատվածում գրված է, որ պետք է խուսափել մթնելուց հետո Լոնդոնյան ամայի զբոսայգիներով զբոսնելուց:

Հարկ է նշել նաեւ, որ որոշ երկրների ԱԳՆ-ներ, օրինակ Իսրայելինը, գրում են, որ արգելվում է իրենց քաղաքացիներին այցելել Վրաստան ոչ թե այն պատճառով, որ Վրաստանում վիճակը անկայուն է, այլ այն պատճառով, որ այդ երկրում վիճակն անկայուն է, այլ այն պատճառով, որ նրանք նկատի ունեն Աբխազիան եւ Հարավային Օսիան, որոնք համարում են Վրաստանի մի մաս: Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի մասին նշումները նույն այդ երկրների ԱԳՆ-ները իրենց կայքում անում են Հայաստանի հատվածում, այսինքն արդեն վաղուց նրանք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս համարելու մասին չեն էլ մտածում:

Հարկ է հիշեցնել նաեւ, որ օրինակ Ֆրանսիան իր պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արտահայտել է Մուսկոկայի, Լ՛Ակվիլայի եւ Աստանայի հայտարարություններում, ինչպես նաեւ ԵԱՀԿ շրջանակներում եւ իրենց կայքերի «Խորհուրդներ Ճամփորդներին» բաժնում տեղադրված ընդամենը խորհուրդներ են իրենց քաղաքացիների բացարձակ անվտանգությունը ապահովելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը