Կարծիք

25.11.2019 21:55


Նիկոլ Փաշինյանի բուժման արժեքը կկազմի 26.000 եվրո

Նիկոլ Փաշինյանի բուժման արժեքը կկազմի 26.000 եվրո

Հարգելի՛ հայրենակիցներ, լրագրողներ,

Արդեն ստացել եմ Ֆրայբուրգի Համալսարանական Կլինիկայի (Universitäts Klinikum Freiburg) պատասխանն այն մասին, որ իրենց կլինիկայում հոգեկան առողջության խնդիրների կասկածով ուղեգրվող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի հետազոտման և անհրաժեշտության դեպքում բուժման արժեքը կկազմի 26.000 Եվրո։

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը շատ զգայուն է Հայաստանի պետական բյուջեի նկատմամբ, իրեն երբեք թույլ չի տվել որևէ չարաշահում (ոչ մի ինքնաթիռ ու զրահապատ մեքենա), անմիտ վատնումներ, ողջ գումարն ուղղել է աղքատ և սոված բնակչության կարիքները հոգալու ուղղությամբ, որի արդյունքում Հայաստանում կտրուկ նվազել են սովածների ու արտագաղթողների թիվը,

- Հաշվի առնելով, որ նա մինչ օրս չի կարողացել փակել իր լվացքի մեքենայի վարկը, ապրում է միայն պետական աշխատավարձով և հանդիսանում է բազմազավակ հայր,

- Հաշվի առնելով, որ նա մեր երկիրը որպես առաջին դեմք ներկայացնում է տարբեր միջազգային հարթակներում, առանց վախենալու ու ջերմորեն շփվում է Հայաստանի թշնամի, բազմաթիվ հայ երեխաներ մորթած ու բռնաբարած ազերիների հետ

- Հաշվի առնելով, որ նա իր զորությամբ անցել է Հիսուսին և իրեն հռչակել ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար

Կոչ եմ անում ֆինանսապես օգնել Ն. Փաշինյանին` Ֆրայբուրգի էլիտար Հոգեբուժական Կլինիկայում իր հոգեկան առողջական վիճակը հետազոտելու, վերջնական ախտորոշումը պարզելու և արդյունավետ բուժում ստանալու համար։

Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը