Կարծիք

25.11.2019 18:13


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, մի՛ հապաղեք, Ձեր թեկնածությունն առաջադրեք և դարձեք ՀՖՖ նախագահ

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, մի՛ հապաղեք, Ձեր թեկնածությունն առաջադրեք և դարձեք ՀՖՖ նախագահ

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Առաջիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն է լինելու: Որպես ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության առաջամարտիկ՝ մի՛ հապաղեք, Ձեր թեկնածությունն առաջադրեք և դարձեք ՀՖՖ նախագահ: Չե՞ք հասկանում սպորտից, ոչինչ: Ողբերգական ոչինչ չկա, Ձեր բերած սպորտի նախարարն էլ ոչինչ չի հասկանում սպորտից:

Կարծում եք Ձեր բերած ժողովրդի վարչապե՞տն է ինչ-որ բան հասկանում ղեկավարելուց, իհարկե ո՛չ: Բայց չէ՞ որ հենց նա է երկրի ղեկավարը: Այնպես որ՝ դուխով կեպկան դրեք գլխներիդ ու դուխով դարձեք ՀՖՖ նախագահ: Դուխո՛վ, պարոն Թանկյան, դուխո՛վ: Ճիշտ այնպես, ինչպես դուխով ապականեցիք երկիրն ու դուխով վերադարձաք Կալիֆորնիա՝ Ձեր առօրյա կյանքին:

Ի դեպ, Ֆուտբոլի ֆեդերացիան պետք է որ ծառայողական բնակարաններ ունենա: Եթե չունի, հոգ չէ, ձեռք կբերեն հատուկ Ձեր համար: Հետևաբար կկատարեք ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը