Կարծիք

25.11.2019 17:56


Սա միայն Նարեկի ու Սարգսի խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է, մեղավորը՝ դատարաններին ստրկացրած իշխանությունը

Սա միայն Նարեկի ու Սարգսի խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է, մեղավորը՝ դատարաններին ստրկացրած իշխանությունը

Ս/թ. սեպտեմբերի 29֊ին Ն. Մութաֆյանի ու Ս. Օհանջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց խայտառակ ապօրինությամբ ընտրած դատավորներ Ա. Գաբրիելյանն ու Ն. Բաղդասարյանն այսօր վերստին արհամարհեցին արդարադատությունը, թքեցին իրավունքի երեսին՝ մասնակի բավարարելով քննիչի միջնորդությունը՝ մեկ ամիս ժամկետով երկարացնելով քաղբանտարկյալներ Մութաֆյանի ու Օհանջանյանի նկատմամբ իրենց իսկ ընտրած կալանավորումը։

Դատավորները, որոշումների կայացման օրերը, ժամերը, կայացված որոշումները սինխրոն կրկնվում են, հուսամ՝ դատական ակտերի տեքստերը կտարբերվեն, թեպետ իրավազուրկ լինելու տեսանկյունից ևս նույնական են լինելու։

Խոսել սույն քրեական գործով կալանավորման հիմքերից, պայմաններից անշնորհակալ գործ է, ինչևէ նույնիսկ գրավը համարվեց անթույլատրելի. արդարադատությունը բացարձակ իմաստով բացակայում է։

Հ.Գ. Սա միայն Նարեկի ու Սարգսի խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է, մեղավորը՝ դատարաններին ստրկացրած իշխանությունը։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը