Տնտեսական

25.11.2019 16:55


Նոր հարկատեսակ՝ առողջապահության հարկ

Նոր հարկատեսակ՝ առողջապահության հարկ

Հայաստանի իշխանությունները որոշել են նոր հարկատեսակ ներդնել՝ առողջապահության հարկ:

Այն կգանձվի յուրաքանչյուր վարձու աշխատողից և կկազմի նրա ստացած եկամտի 6 տոկոսը։ «Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը արդեն տեղադրված է արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։

Նախատեսվում է, որ 2021 թվականին ապահովագրական ծածկույթը կկազմի 229.1 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կկազմի 106.3 միլիարդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 122.8 միլիարդ դրամ: Այդ դեֆիցիտը լրացվելու է առողջության հարկի միջոցով, որը կազմելու է 6%:

Փաստացի, պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46.4%, իսկ 53.6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը