Լրահոս

25.11.2019 15:49


Ծովազարդ գյուղում գայլերը հոշոտել են 1 գառ ու վիրավորել մի քանիսի

Ծովազարդ գյուղում գայլերը հոշոտել են 1 գառ ու վիրավորել մի քանիսի

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Ծովազարդ գյուղի բնակիչները նկատել են գյուղում 3 գայլերի, որոնք հոշոտել են 1 գառ, իսկ մեկին էլ հայտնաբերել են վիրավոր:

Գյուղացիներից մեկը կարողացել է գայլերից մեկին վնասազերծել, իսկ 2–ը դիմել են փախուստի: Գյուղացիները մտավախություն ունեն, որ գայլը կամ գայլերը հաստատ նորից անկոչ հյուրի նման կայցելեն գյուղ, քանի որ գայլի հոգեբանությունն է՝ եթե տեղն անում է, անընդհատ գալիս իր սև գործն անում է: Գյուղացիները վնասազերծված գայլին դաշտից տեղափոխել են գյուղ ու հիմա դարանակալել են, որ եթե նորից գայլերն այցելեն, կարողանան դեմն առնել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը