Կարծիք

25.11.2019 13:25


Պարոն Փաշինյա՛ն, ինչպե՞ս է ստացվում, որ 2011-ին «դաբրոն» տալիս էր Սերժ Սարգսյանը, իսկ այսօր «դաբրոյի» տերը դառնում եք Դուք (լուսանկար)

Պարոն Փաշինյա՛ն, ինչպե՞ս է ստացվում, որ 2011-ին «դաբրոն» տալիս էր Սերժ Սարգսյանը, իսկ այսօր «դաբրոյի» տերը դառնում եք Դուք (լուսանկար)

Չափից դուրս #արդար_ա ժողովուրդ ջան!

Հարգելի պարոն Փաշինյա՛ն, բացատրեք խնդրում եմ։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ընդդիմադիր տարիներին Դուք ու Ձեր «Հայկական ժամանակ» օրաթերթը ջանք չէիք խնայում բացահայտել նախորդ հանցավոր ռեժիմի կոռուպցիոն գործարքներն ու մենաշնորհները, դեռ 2011-ին ՀԺ-ում հրապարակվում էր «Սերժ Սարգսյանի անձնական բիզնեսը» վերտառությամբ «սենսացիոն» հոդվածը, որում «Մետեքսիմ» ընկերությանն է վերագրվում մետաղի ջարդոնի արտահանման մենաշնորհը, իսկ մենաշնորհի «հատուկ դաբրոն» տալիս էր անձամբ Սերժ Սարգսյանը, այսօր հանկարծ, շատ պատահաբար, «դաբրոյի» տերը դառնում եք Դուք ու դառնում եք «Մետեքսիմի»՝ շուկայում մենաշնորհային դիրք ունեցող (ըստ Ձեր կայքի հոդվածի, ու նաև վստահ եմ՝ ժամանակին նաև ըստ Ձեզ) այդ ընկերության անձնական SMM-չիկը։

Բացատրե՛ք։ Ինձ չէ, հանրությանը։ Ինձ պարզ է։

#Երկիր_ՀԺ
#Ստի_ու_պոպուլիստի_քառասուն_օրը

76760053_2560936470687446_8338199785618014208_n

—————————————

77013929_2560936450687448_4050889815011360768_n

Արեգ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը