Կարծիք

25.11.2019 15:35


Էդ կարկասներն էին պատճառը, որ մենք ո՛չ ուտում էինք, ո՛չ քնում, ո՛չ մարդավարի ապրում

Էդ կարկասներն էին պատճառը, որ մենք ո՛չ ուտում էինք, ո՛չ քնում, ո՛չ մարդավարի ապրում

Առավոտ բարիլույսով ՀՀ վարչապետը մեզ ավետիս է հղել յուր էջում, թե բա` վերջին երկու ամսում Հայաստանում հավաքվել է ավտոմեքենայի 11 հազար հնամաշ թափք /каркас/:

Բոլորիս աչքը լույս, հարգելի հայրենակիցներ, մենք, կարելի է ասել, կարկասները հավաքելով` լուծել ենք հայ ժողովրդի ամենակարևոր պատմա-քաղաքական-հասարակական խնդիրը:

Էդ կարկասներն էին պատճառը, որ մենք ո՛չ ուտում էինք, ո՛չ քնում, ո՛չ մարդավարի ապրում: Էդ կարկասներն էին պատճառը, որ մենք օր ու արև չունեինք, ապրուստ ու ապագա չունեինք: Իսկ հիմա, եթե նույնիսկ դուք ձմեռը ձեր բնակարանը չեք կարողանում ջեռուցել, կամ ձեր հիվանդ երեխայի կամ տարեց ծնողի համար դեղերի գումար չեք կարողանում գտնել, կամ էլ եթե դուք կիլոն 4800 դրամով կարագ չեք կարողանում գնել, ոչինչ, մի' տխրեք. չէ որ հանրապետությունում հավաքված են հնամաշ կարկասները:

Դա է ամենագլխավորը, սիրելինե՛րս, հենց դրա' համար տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը:

Եվ ուրեմն` շողշողացեք, փողփողացեք, հպա՛րտ քաղաքացիներ, դուք արդեն ապրում եք դրախտավայր Հայաստանում:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը