Վերջին շրջանում իշխանությունը իր բոլոր մակարդակներում ստեղծում է օրակարգեր՝ տարբեր կենցաղային հարցերի շուրջ, դրանք են Լա Սկալայից մինչև ադրբեջանցի լրագրող, խաշի հաշիվ, ավտոմեքենայի ջարդոն և այլն, նպատակը մեկն է՝ շեղել հանրային ուշադրությունը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի քննարկումներից:
Խնդիրը հետևյալն է. 2018 թվականի համար բյուջեն իշխանությունը որակեց որպես նախկինների ընդունած, և դրանով հիմնավորվեց մարդկանց կենսամակարդակի անմխիթարությունը, 2019 թվականինը իշխանությունները շեշտեցին, որ պատրաստվում են տնտեսական հեղափոխության և այդ պատճառով դժվար է 30 տարվա քանդածը մեկ տարում կառուցել ու որ 2019 թվականի բյուջեն նախկին ԱԺ-ն է ընդունել: Հիմա քննարկվում է 2020 թվականի բյուջեն, որը ո՛չ հեղափոխական է, ո՛չ աննախադեպ, և ոչ էլ խոստումնալից, հետևաբար կա կարիք ամեն կերպ շեղել ողջամիտ քաղաքացու ուշադրությունը:
Սիրելի հայրենակիցնե՛ր, հավաստիացնում եմ՝ 2020 թվականին դուք ավելի վատ եք ապրելու, քան 2019-ին, 2018-ին և անհամեմատ ավելի վատ, քան 2002-2008թթ․:
Կեղծ օրակարգ ստեղծող իշխանությունը
Վերջին շրջանում իշխանությունը իր բոլոր մակարդակներում ստեղծում է օրակարգեր՝ տարբեր կենցաղային հարցերի շուրջ, դրանք են Լա Սկալայից մինչև ադրբեջանցի լրագրող, խաշի հաշիվ, ավտոմեքենայի ջարդոն և այլն, նպատակը մեկն է՝ շեղել հանրային ուշադրությունը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի քննարկումներից:
Խնդիրը հետևյալն է.
2018 թվականի համար բյուջեն իշխանությունը որակեց որպես նախկինների ընդունած, և դրանով հիմնավորվեց մարդկանց կենսամակարդակի անմխիթարությունը, 2019 թվականինը իշխանությունները շեշտեցին, որ պատրաստվում են տնտեսական հեղափոխության և այդ պատճառով դժվար է 30 տարվա քանդածը մեկ տարում կառուցել ու որ 2019 թվականի բյուջեն նախկին ԱԺ-ն է ընդունել: Հիմա քննարկվում է 2020 թվականի բյուջեն, որը ո՛չ հեղափոխական է, ո՛չ աննախադեպ, և ոչ էլ խոստումնալից, հետևաբար կա կարիք ամեն կերպ շեղել ողջամիտ քաղաքացու ուշադրությունը:
Սիրելի հայրենակիցնե՛ր, հավաստիացնում եմ՝ 2020 թվականին դուք ավելի վատ եք ապրելու, քան 2019-ին, 2018-ին և անհամեմատ ավելի վատ, քան 2002-2008թթ․:
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից