Կարծիք

25.11.2019 13:07


Միայն նոր իշխանությունը հանրությանը ցույց կտա թավշիստների անբռնազբոս ծախսերը

Միայն նոր իշխանությունը հանրությանը ցույց կտա թավշիստների անբռնազբոս ծախսերը

290 հազար դրամ ծախսել սեփական ծնունդի վրա այնքան էլ մեծ գումար չէ, և չեմ կարծում, որ դա այն նյութն է, որը պետք է այսքան հուզի հասարակությանը: Բայց սա ունի իր պատճառը:

Երբ տասնամյակներ ի վեր նա սրբացնում էր աղքատությունը, սրբադասում էր աղքատներին, քիչ թե շատ ունևոր մարդու ամեն կոպեկն էր հաշվում, նա պետք է պատրաստ լինի, որ իր վայելքները օլիգարխիկ հարսանիքներում, իր մտերիմների և իր թիմի ամեն մի ծախսած կոպեկ մանրամասն կերպով ուսումնասիրվելու է: Ինչ վերաբերվում է իրական կոռուպցիային, ապա ինչպես ասում են՝ «вскрытие покажет»:

Միայն նոր իշխանությունը հանրությանը ցույց կտա թավշիստների անբռնազբոս ծախսերը: Ինչպես հայտնի հռետորն էր ասում՝ սերդեչնիյ պրիվետ ատ Հարութինա Զիմզիմովա:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը