Կարծիք

25.11.2019 20:10


Այս կառավարությունը որոշել է ընտանիք չունեցող ծերերին ուղղակի ֆիզիկապես բնաջնջնել

Այս կառավարությունը որոշել է ընտանիք չունեցող ծերերին ուղղակի ֆիզիկապես բնաջնջնել

Ես բազմիցս անդարադարձել եմ այս թեմային, հիմա նորից եմ ուզում անդրադառնալ՝ մեր թավշյա կառավարությունը փակում է ծերանոցները, դրա փախարեն նախատեսում է համայնքներում ստեղծել փոքր խնամքի տներ կամ գումար տրամադրել ծերերին տներում խնամելու համար: Այսօրվա դրությամբ ծերանոցում մեկ տարեցի խնամքը պետությանը արժենում է օրական 3700 դրամ, իսկ թավշյա կառավարությունը նախատեսում է այս ռեֆորմից հետո տրամադրել մոտ 10 անգամ քիչ՝ 390 դրամ:

Հիմա հարց մեր թավշյա կառավարությանը, դուք ի՞նչ եք կարծում, կգտնվե՞ն մարդիկ, որոնք օրական ընդամենը 390 դրամով կհամաձայնեն խնամել ծերերին, ու մի բան էլ այդ գումարից բաժին կհանեն այդ ծերերին դեղեր, սնունդ և այլ ամենաանհրաժեշտ բաները գնելու համար:

Կարճ ասած, մի բան կարելի է հաստատապես ասել, որ այս կառավարությունը որոշել է ընտանիք չունեցող ծերերին ուղղակի ֆիզիկապես բնաջնջնել, այլ եզրակացություն չկա ու չի էլ կարող լինել:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը