Լրահոս

25.11.2019 11:00

Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք. Նիկոլ Փաշինյան

Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք. Նիկոլ Փաշինյան

Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մաքրենք Հայաստանը աղբից»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև ավելացրել է․

«Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել

Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.

1. Երևան
- Այվազովսկու 4/2
- Արտաշատյան խճուղի 5/1

Հեռախոս՝ 091-41-59-36

2. Գյումրի
- Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51
- Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99

3. Վանաձոր
Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16

4. Մասիս
Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32

5. Չարենցավան
Երևանյան 2, հեռախոս 098-89-92-73

Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:

Ուշադրություն - Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտանա տվյալ տարածքին եւ կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է՝ շատերն են զանգում:))»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։