Կարծիք

24.11.2019 21:58


Պետք է փակել դպրոցները, և վե՛րջ

Պետք է փակել դպրոցները, և վե՛րջ

Կարեն Վրթանեսյանը գրում է` «ԿԳՍՄ նախարարը լացում ա, որ դպրոցները վերանորոգելու փողը քիչ ա»...

Ի՞նչ է եղել որ... Թող մի քիչ էլ քիչ լինի։ Էդ ինչ մի խնդի՞ր է։ Թավշյա ուղեղի բջիջները լավ աշխատացնելու դեպքում, ինչպես կասեր Սուրբ Նիկոլ Իջեւանցին, միշտ կարելի է ելք գտնել, կներեք` քա՛յլ անել ու շատ հանգիստ դուրս գալ ցանկացած փակուղային իրավիճակից։

Ելք, կներեք` քայլ կա՛, եւ այդ քայլը հանճարեղության չափ պարզ է. ուղղակի պետք չէ անիմաստ տեղը փող ծախսել դպրոցների վերանորոգման վրա։ Թե կուզեք իմանալ, դպրոցներից ընդհանրապես օգուտ չկա` պետք է փակել, եւ վերջ. մեկ է, այնտեղ երեխաներին ոչինչ չեն սովորեցնում։

Էդպես հա՛մ մեր պետական, այսինքն` ընտանեկան բյուջեից ավելորդ ծախսեր չեն արվի դպրոցները պահելու, վերանորոգելու վրա, հա՛մ աշխատավարձի ֆոնդը չի վատնվի փոշիացվի մանկավարժներին աշխատավարձ վճարելու համար։

Խնայված միջոցներն էլ արդյունավետ կծախսվեն` կուղղվեն թավշյա բարձրաստիճան եւ միջին չինովնիկների եկամուտները թաքուն կրկնապատկելու, եռապատկելու աստվածահաճո գործին, Իսկ Սուրբ Նիկոլն ավելի մեծ հնարավորություն կունենա իր եւ մերձավորնրի կյանքը «բարելավելու», անվտանգությունն ամրապնդելու, աշխարհ տեսնելու` արտասահմանյան շրջագայությունների քարտեզն ընդլայնելու համար։
Ասեք, որ արդար է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը