Լրահոս

24.11.2019 19:42

Ստեփանավանի ոստիկանության բաժնում 29-ամյա երիտասարդը կտրել է ձեռքերի դաստակներն ու բացականչել. «Քրեականի պետին կանչեք, ես նրան խփելու եմ»

Ստեփանավանի ոստիկանության բաժնում 29-ամյա երիտասարդը կտրել է ձեռքերի դաստակներն ու բացականչել. «Քրեականի պետին կանչեք, ես նրան խփելու եմ»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին է այցելել Գյուլագարակ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Պապանյանը և խնդրել, որպեսզի հերթապահ մասի ոստիկանության ծառայողը բաժնի մուտքի դուռը բացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթապահ մասի ավագ տեսուչը բացել է մուտքի դուռը և պարզվել է, որ Հ. Պապանյանը գտնվում է ակնհայտ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, ով աջ ձեռքին եղած դանակը պահել է ձախ դաստակի վրա, որից հետո կտրել է ձախ, այնուհետև աջ ձեռքերի դաստակները՝ այդ ընթացքում սպանության սառնալիքներ հնչեցնելով ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Մանուչարյանի հասցեին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Պապանյանը անընդհատ բացականչել է. «Քրեականի պետին կանչեք, ես նրան խփելու եմ, կա՛մ ես եմ ապրելու, կա՛մ ինքը»։

Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։