Կարծիք

24.11.2019 19:34


Իշխանությունները հերթական գաղտնի, ծածուկ որոշումն են կայացրել

Իշխանությունները հերթական գաղտնի, ծածուկ որոշումն են կայացրել

Հայաստանից և Արցախից լրագրողներ են գործուղվում Ադրբեջան, իսկ այդ մասին ևս հանրությունն իրազեկվում է պատահաբար, տեղեկատվական արտահոսքի կամ եվրոպական կառույցների տեղեկատվության միջոցով: Մեր իշխանությունները, որոնք Հանրապետության հրապարակում կոկորդ պատռելով երդվում էին, որ բոլոր կարևորագույն հարցերը կլուծվեն ժողովրդի հետ խորհրդակցելով, հերթական գաղտնի, ծածուկ որոշումն են կայացնում: Դա արդեն դառնում է օրինաչափություն և աշխատաոճ...

Ես արդեն հայտնել եմ իմ կասկածները և մտահոգությունը, որ գաղտնի բանակցությունների սցենարով էին նաև ադրբեջանցի լրագրողի ու բլոգերի «օպերացիաները», ըստ պայմանավորվածության, ըստ վերելակային տրամաբանության՝ սիրելի ժողովրդից գաղտնի, սիրելի ժողովրդի թիկունքում...

Չնայած ժողովրդի պողոսակերպ զանգվածի համար մեկ է, քանի որ նրանք ապրում և գոյատևում են Նիկոլ Փաշինյանի ավտոպիլոտով...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը